Գլխավոր ԼՈՒՐԵՐ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

307

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։

Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիլիջանի ոլորանները (Մ-4) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Տավուշի մարզում տեղում է ձյուն։

Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին,
Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։