Գլխավոր ԼՈՒՐԵՐ Սպիտակ տունը Կոնգրեսից եւս 10 մլրդ դոլար է խնդրել Ուկրաինային օգնության համար

Սպիտակ տունը Կոնգրեսից եւս 10 մլրդ դոլար է խնդրել Ուկրաինային օգնության համար

710

It's not just lower U.S. drug prices Trump wants. He wants the lowest, period | FiercePharma

Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարել է, որ մտադիր է Կոնգրեսից ավելի քան 32 մլրդ դոլար խնդրել՝ Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային օգնելու եւ kovid համավարակի դեմ ձեռնարկվող լրացուցիչ միջոցառումների համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Այդ գումարից Բայդենի վարչակազմը 10 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային ռազմական եւ հումանիտար օգնության համար։ 22,5 մլրդ դոլար կծախսվի COVID-19-ի վերացման եւ կանխարգելման համար։

Ինչպես նշվում է Սպիտակ տան Վարչաբյուջետային բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շալանդա Յանգի հայտարարության մեջ, առաջարկվող հատկացումը պետք է լինի ԱՄՆ կառավարության ֆինանսավորման բյուջետային օրինագծի մի մասը, որը նախատեսվում է մինչեւ մարտի 11-ն ընդունել:

«Մենք Կոնգրեսին կոչ ենք անում ժամանակին տրամադրել 22,5 միլիարդ դոլար՝ [բժշկական] թեստերի, բուժման եւ պատվաստանյութերի, հաջորդ սերնդի պատվաստանյութերի հետազոտության մեջ ներդրումների եւ գլոբալ ծրագրերի համար, եւ ամբողջ աշխարհում ավելի շատ պատվաստումներ իրականացնելու այսօր արդեն անհրաժեշտ ծախսերը հոգալու համար»,- ասվում է փաստաթղթում։

Յանգը նաեւ ընդգծել է Ուկրաինային եւ Կենտրոնական Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցներին օգնելու հրատապ անհրաժեշտությունը՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պայմաններում:

Նա պարզաբանել է, որ այդ միջոցները կօգտագործվեն ուկրաինացի զինվորականներին մարզելու, ուկրաինական էներգամատակարարման համակարգը պաշտպանելու, կիբեռպաշտպանության ամրապնդման եւ Կրեմլի դեմ լրացուցիչ պատժամիջոցների համար։