Գլխավոր Блог էջ 147

Դանակահարել է և դիմել փախուստի

 

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ. սեպտեմբերի 16-ին քննվում էր Ն. Թադևոսյանի գործը:

2021թ. հունիսի 5-ին Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի խաչմերուկից դեպի Լոռու մարզի Արևաշող համայնք տանող ճանապարհի սկզբնամասում Ն. Թադևոսյանի և Տ. Դումանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Վեճի ընթացքում Ն. Թադևոսյանը, գրպանից հանելով ծալովի դանակը, դանակահարել է Տ. Դումանյանին և դիմել փախուստի:

Տ. Դումանյանին տեղափոխել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ էլ մի քանի ժամ անց վերջինս մահացել է:
Քրեական գործով դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը և տուժողի իրավահաջորդը: Եվ քանի որ դատական նիստի նախապատրաստական հատվածում տուժողի իրավահաջորդի ներկայությունը պարտադիր չէր, դատարանը ամբաստանյալի փաստաբան Տաթևիկ Հակոբյանի խնդրանքով դատական նիստն սկսեց առանց տուժողի իրավահաջորդի ներկայության:

Նիստի ընթացքում դատավորը հարցերի միջոցով փորձեց պարզել ամբաստանյալի ինքնությունը, որից հետո ներկայացրեց վերջինիս իրավունքներն ու պարտականությունները:

Ն. Թադևոսյանի շահերի պաշտպան Տաթևիկ Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի գործն իրականացվի համաձայնեցված վարույթով:
Քանի որ դատական նիստին ներկա չէր տուժողի իրավահաջորդը, դատարանը, մեղադրող կողմի հետ  համաձայնության գալով, դատական նիստը ավարտելու որոշում կայացրեց:

Դատական նիստը նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա 2021թ. հոկտեմբերի 21-ին:

                              Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»  ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը  «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

Ոչ սթափ վիճակում քաղաքացին փորձել է կրկնակի քվեարկել

 

 Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում սեպտեմբերի 10-ին քննվում էր Ս. Ղուկասյանի գործը:

Ս. Ղուկասյանը 2021թ.  հունիսի 20-ին կայացած ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ Վանաձոր քաղաքում տեղակայված թիվ 23/29

ընտրատեղամասում ժամը 12:08-ին կատարել է իր քաղաքացիական պարտքը, ընտրել:

Այնուհետև, նույն օրը ժամը 19:53 սահմանում ալկոհոլի ազդեցության տակ փորձել է կրկնակի քվեարկել: Սակայն մատնահետքը վերցնող գրանցման սարքավորումն արձանագրել է կրկնակի ընտրության փորձ:
Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել:

2021թ. սեպտեմբերի 10-ին կայացած դատական նիստի ժամանակ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի պարզեց, որ  ամբաստանյալ Ս. Ղուկասյանինը ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից չի ստացել մեղադրական եզրակացության պատճենը:

Եվ քանի որ ամբաստանյալը մանրամասն չգիտեր, չէր տեղեկացվել, թե ինչում է մեղադրվում,  այդ իսկ պատճառով դատարանը որոշեց, որ գործի հետագա քննությունն անհնար է: Եվ որպեսզի հաջորդ դատական նիստի ժամանակ նման խնդիրներ չառաջանան, մեղադրական եզրակացության պատճենը տեղում տրամադրեցին ամբաստանալին:
Դատավոր Լուսինե Ալավերդյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 2-ին:

 

https://narlur.blogspot.com/

«ՄԻԳ»ռադիոկայանի «Բարի օր» ծրագրի «Օրվա հյուրը» հաղորդաշարի հյուրն է Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի մարզիչ Գևորգ Կոստանյանը

Oգոստոսի 12-20-ը Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած՝ Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնությունից Լոռու մարզի պատանի բռնցքամարտիկները 3 մեդալով են վերադարձել: Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան Արգիշտի Հակոբյանը  զբաղեցրել է երկրորդ տեղը (մարզիչ Գևորգ Կոստանյան), իսկ Վախթանգ Հարութունյանը 75կգ քաշային կարգում դարձել է  ՀՀ բռնցքամարտի մեծահասակների կրկնակի հաղթող (մարզիչ Գևորգ Կոստանյան):

Արմատախիլ էր արել 9 արծաթափայլ և 3 կանաչ եղևնի…

 

2020թ. oգոստոսի 2-ին Լոռի Բերդ համայնքի Աշոտ Երկաթ  փողոցի մայթին կից տնկված 9 արծաթափայլ և 3 կանաչ եղևնիները արմատախիլ էին արվել։

Հետագայում պարզվել է, որ դրա հեղինակը Ռ. Վարոսյանն է, որը համաձայնության գալով  Ա. Օհանյանի հետ, նրա մեքենայով եղևնիները տեղափոխել է Ստեփանավան՝ համայնքին հասցնելով 291.000 ՀՀ դրամի չափով վնաս: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, մեղադրանք առաջադրվել:
2021թ. օգոստոսի 31-ին  ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Ռ. Վարոսյանի քրեական գործը: Թեև տուժողի ներկայացուցիչ Խաչատուր Բալայանը պատշաճ տեղեկացվել էր, սակայն դատական նիստին ներկա չէր, և, ինչպես նիստի քարտուղարը զեկուցեց, նա զանգահարել է և տեղեկացրել, որ ինքն այլևս չի աշխատում Լոռի Բերդ համայնքում և դրանով է պայմանավորված իր բացակայությունը։ Իսկ Լոռի Բերդի ներկայիս համայնքապետ Արայիկ Ներսիսյանը քարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում  հայտնել է, որ ինքը ոչ մի բողոք, պահանջ չունի ամբաստանյալի դեմ և իր բանավոր համաձայնությունն է տվել, որ դատական նիստն անցկացվի առանց իր ներկայության, դատարանի կողմից որոշվող ցանկացած ընթացակարգով:

Օգոստոսի 31-ին  հրավիրված դատական նիստի ընթացքում ամբաստանյալի շահերի պաշտպան Ժորա Վարոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի գործն իրականացվի համաձայնեցված վարույթով: Եվ քանի որ մեղադրող կողմը կողմ արտահայտվեց ներկայացված միջնորդությանը, իսկ տուժողի ներկայացուցիչն էլ նախապես արդեն դատարանին էր փոխանցել իր դիրքորոշումը, դատարանն ընդմիջում հայտարարեց՝ հնարավորություն տալով կողմերին համաձայնության գալ և դատարան ներկայացնել համաձայնեցման արձանագրությունը:

Ըստ համաձայնության արձանագրության, ամաբաստանյալն ընդունում էր իր մեղքը և պարտավորվում էր, որպես պատժամիջոց  նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի  չափով տուգանք վճարել:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում կայացրեց՝ մեղավոր ճանաչել Ռ. Վարոսյանին և նրանից, որպես պատժամիջոց, գանձել  500.000 ՀՀ դրամի չափով տուգանք:

                               Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

 

https://narlur.blogspot.com/