Գլխավոր Блог էջ 132

Էմին Օհանյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված արագ շախմատի Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների առաջնությունն ավարտվել է Հայաստանի ներկայացուցիչ Էմին Օհանյանի հաղթանակով, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։ Նա 1 միավոր գերազանցել է երկրորդ տեղը գրաված Մաքսիմ Ցարուկին (Բելառուս)։

Առաջնությանը մասնակցել է 45 շախմատիստ, Հայաստանը ներկայացրել է միայն Էմին Օհանյանը։

 

ՀԱՊԿ-ը խաղաղապահ ուժեր կմտցնի Ղազախստան․ Նիկոլ Փաշինյան

 

1

Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է, այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով:

Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ,

Հայաստանի Հանրապետության վարչապետ

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/470296684451638

Հայաստանում շրջանառվում է հոնկոնգյան գրիպ. ռիսկի խմբում 0-5 տարեկան երեխաներն են

Հայաստանում շրջանառվում է հոնկոնգյան գրիպ. ռիսկի խմբում 0-5 տարեկան երեխաներն են

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մասնագետների գնահատմամբ, թեպետ դեկտեմբերի երկրորդ կեսի համեմատ այս օրերին նկատվում է հիվանդացության որոշակի նվազում, սակայն միևնույն է իրավիճակը շարունակում է անկայուն մնալ: «Դեռ ունենք հիվանդացության բարձր շեմ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացության ցուցանիշը 1.8 անգամ բարձր է:

Կոնկրետ Արարատի և Տավուշի մարզում դիտվում է բարձր, իսկ Երևանում և մնացած մարզերում՝ միջին ինտենսիվության ակտիվություն: Հունվարի 4-ի դրությամբ բժշկական կազմակերպություններում հոսպիտալացված է 592 բուժառու, որի 94 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են: Ասեմ, որ 13 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանց մեծ մասը 0-5 տարեկան երեխաներն են, որոնք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: ՀՀ ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ մանկական բուժհիմնարկներում իրավիճակը լարված է:

Դիմելիության մակարդակը միջինից բարձր է: Իհարկե, Ամանորից առաջ սկսված դպրոցական արձակուրդներն իրենց ազդեցությունն ունեցան հիվանդության տարածման որոշակի նվազման վրա, սակայն, ըստ Սերգեյ Սարգսյանի, շարունակում են լարված աշխատել:

«Հիմա արդեն նկատվում է այն միտումը, ըստ որի բուժհիմնարկներ դիմողները վարակվել են տոնական օրերին միմյանց տներ այցելությունների ժամանակ: Բերվում են հիվանդացած երեխաներ՝ սկսած 44 օրականից: Ներկայում շրջանառվում է H3N2 տեսակի գրիպը կամ հոնկոնգյան գրիպը, որի թիրախում 0-5 տարեկան երեխաներն են: Մի քանի օր դիտվում է տենդ, ականջի բորբոքում, կան թոքաբորբի դեպքեր»,-ասաց Սերգեյ Սարգսյանը: Ք

անի որ կորոնավիրուսի և գրիպի ախտանշանները նույնն են, մասնագետները խորհուրդ են տալիս դրանց առկայության դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, անպայման դիմել բժշկի համապատասխան հետազոտության համար: Մասնագետները նկատեցին, որ սուր շնչառական վարակների գրիպի ժամանակ շատերը զբաղվում են ինքնաբուժությամբ, ինչը բավական բարդացնում է կլինիկական ընթացքը:

Հիվանդները բավական ծանր վիճակում են ընդունվում բժշկական կազմակերպություններ: «Շատ մեծ ռիսկ է այն, որ նշված բուժառուները տան պայմաններում օգտագործում են հակաբիոտիկներ, ինչը պարզապես ցուցված չէ վիրուսային հիվանդությունների համար: Դա ավելի է բարդացնում իրավիճակը»,-ասաց Ռոմելլա Աբովյանը: Մասնագետները հորդորում են պահպանել հակահամաճարակային կանոնները, ժամանակին դիմել բժշկին:

Անահիտ Ավանեսյանը գրիպով պայմանավորված իրավիճակը կայուն է համարում

Անահիտ Ավանեսյանը գրիպով պայմանավորված իրավիճակը կայուն է համարում

Վերջին 10 օրվա ընթացքում գրիպով պայմանավորված իրավիճակը բավականին կայունացել է, որը կապված է ուսումնական արձակուրդների հետ:

«Հուսով եմ, որ կայունացման հետ նաև կունենանք որոշակի նվազում: Իրավիճակը մահճակալների և ֆոնդի ապահովվածության առումով վերահսկելի է, և մեր հիվանդանոցները պատրաստ են դիմակայել գրիպի շտամի շրջանառությանը: Այս պահին հոսպիտալացված է 595 քաղաքացի`նրանց 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են:  Գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում, ուստի արձակուրդները կնպաստեն, որպեսզի նվազման տեմպը շարունակվի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` սեպտեմբերից Հայաստանում առկա են գրիպի դեմ պատվաստանյութեր, որոնք կորոնավիրուսի պատվաստանյութի հետ որևէ հակացուցում չունեն:

«Այն բավականին արդյունավետ է և օգնում է, որպեսզի խուսափենք նաև գրիպով հիվանդանալուց և ծանր ընթացքներից»,- ասաց Ավանեսյանը:

Վանաձոր համայնքի 2021 թվականի լավագույն մարզիկներն ու նրանց մարզիչները

DCIM100MEDIADJI_0150.JPG

 

Պատկեր:Վանաձորի քաղաքապետարանի շենքը 07.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

2021-ն ավարտվում է՝ թիկունքում թողնելով մարզական բազմաթիվ ստուգատեսներ և ոսկե տառերով գրելով այն մարզիկների անուններրն, ովքեր այս տարի ևս Վանաձորի և Հայաստանի պատիվը բարձր պահեցին։

Վանաձոր քաղաքի 10 լավագույն մարզիկների պատվավոր անվանացանկը գլխավորում  է՝

1․ Բռնցքամարտիկ` Տոկիո-2020 օլիմպիական խաղերի 5-րդ տեղ զբաղեցրած, Փարիզում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության մասնակից, միջազգային մրցաշարի հաղթող, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, միջազգային կարգի սպորտի վարպետ Արման Դարչինյանը:

Մարզիչ՝  ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար  Բագրատ Ավոյան, ով ճանաչվել է  նաև 2021թ. Վանաձոր քաղաքի լավագույն մարզիչ:

2. Լավագույն տասնյակի անվանացանկի 2-րդ պատվավոր տեղն է զբաղեցնում մարտական սամբո ըմբշամարտիկ`  Եվրոպայի մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր, ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, աշխարհի առաջնության մասնակից, «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Ստեփան Սարգսյանի անվան Վանաձորի համալիր մարզադպրոցի սան, միջազգային կարգի սպորտի վարպետ  Մհեր Մերջանյանը: Մարզիչ` Ռոբերտ Ավետիսյան,

3. Լավագույն տասնյակի անվանացանկի 3-րդ պատվավոր տեղն է զբաղեցնում սամբո ըմբշամարտիկ` Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր, ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, աշխարհի առաջնության մասնակից, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, <<Գագիկ Ղազարյան>> մարզական ակումբի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ  Արթուր Հակոբյանը:

Մարզիչ՝ աշխարհի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ  վաստակավոր մարզիչ` Գագիկ Ղազարյան:

4. 10 լավագույն մարզիկների անվանացանկի 4-րդ հորիզանակում է սամբո ըմբշամարտիկաշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր, ՀՀ երիտասարդների առաջնության հաղթող, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի անդամ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանող, սպորտի վարպետ Գոռ Հարությունյանը:

Մարզիչ՝ աշխարհի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ` Գագիկ Ղազարյան:

5. Լավագույն տասնյակի անվանացանկի 5-րդ հորիզոնականում է ազատ  ըմբիշ`

բանակայինների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, ՀՀ մեծահասակների ընտրական մրցաշարի հաղթող, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, սպորտի վարպետ Մհեր Մարկոսյանը: Մարզիչ՝  Ժիրայր Հովհաննիսյան:

6. Լավագույն տասնյակի անվանացանկի 6-րդ հորիզոնականում է աթլետՀՀ մեծահասակների առաջնության 1500մ վազքատարածության հաղթող, Եվրոպայի փոքր երկրների առաջնության 800մ վազքատարածության 2-րդ մրցանակակիր, Եվրոպայի թիմային առաջնության 800մ վազքատարածության 3-րդ մրցանակակիր, Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի սան, սպորտի վարպետ Էլլադա Ալավերդյանը: Մարզիչ՝  Գոռ Ներկարարյան:

7. Լավագույն տասնյակի անվանացանկի 7-րդ հորիզոնականում է ազատ ըմբիշ՝ ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարի 3-րդ մրցանակակիր, ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարի հաղթող, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակից, «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Ստեփան Սարգսյանի անվան Վանաձորի համալիր մարզադպրոցի սան, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանող, սպորտի վարպետ Հովհաննես Մխիթարյանը: Մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյան:

8. Լավագույն տասնյակի անվանացանկի 8-րդ հորիզոնականում է շախմատիստ` Հայաստանի շախմատի 82-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթող, «Chess Mood Open» միջազգային մրցաշարում 12-րդ տեղ զբաղեցրած, Շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի սան, միջազգային վարպետ, Դավիթ Շահինյանը: Մարզիչ`  FIDE-ի մարզիչ Գառնիկ Ներսեսյան

9. Լավագույն տասնյակի անվանացանկի 9-րդ տեղում է սամբո ըմբշամարտիկՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության 5-րդ տեղ զբաղեցրած, աշխարհի առաջնության մասնակից, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ՝ Արսեն Ղազարյանը:

Մարզիչ` Արսենի հայրը, աշխարհի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ  վաստակավոր մարզիչ` Գագիկ Ղազարյան:

10. Լավագույն տասնյակի անվանացանկը եզրափակում է բռնցքամարտիկՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում 5-րդ տեղ զբաղեցրած, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանող, սպորտի վարպետ Վախթանգ Հարությունյանը ` մարզիչ Գևորգ Կոստանյան:

Մեր քաղաքի  լավագույն պատանի մարզիկների  անվանացանկը գլխավորում  է՝

1․ Ազատ ըմբիշ՝  Եվրոպայի  կրտսեր տարիքի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր,  ՀՀ  կրտսեր տարիքի պատանիների ընտրական մրցաշարի հաղթող,   ՀՀ պատանիների առաջնության 3-րդ մրցանակակիր, միջազգային մրցաշարի հաղթող, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան միջազգային 13-րդ հուշամրցաշարի հաղթող, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան  Արեն Սերոբյանը: Մարզիչ`    ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյան:

2․ Լավագույն պատանիների անվանացանկի 2-րդ հորիզոնականում է բռնցքամարտիկ`  Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր, ՀՀ կրտսեր տարիքի պատանիների առաջնության հաղթող, միջազգային մրցաշարերի հաղթող, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան  Արգիշտի Հակոբյանը: Մարզիչ`   Գևորգ Կոստանյան

3․ Լավագույն պատանիների անվանացանկի 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է բռնցքամարտիկ՝ Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր, ՀՀ կրտսեր տարիքի պատանիների առաջնության հաղթող, «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան Վազգեն Քարհանյանը, մարզիչ՝  հանրապետական կարգի մրցավար Արմեն Պապիկյան:

  • 2021թ. Վանաձորի լավագույն մարզիչ է ճանաչվել ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը: ում է
  • 2021թ. Վանաձորի լավագույն մարզական կազմակերպություն է ճանաչվել Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը, տնօրեն՝ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հովիկ Մանուկյան:
  • 2021թ. հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ է ճանաչվել հաշմանդամություն ունեցող շախմատիստների աշխարհի 4-րդ առաջնությունում աշխարհի չեմպիոն, FIDE-ի վարպետ, Սարգիս Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր , մարզիչ` FIDE-ի մարզիչ Գառնիկ Ներսեսյան:
  • 2021թ լավագույն թիմ է ճանաչվել Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի հանդբոլի թիմը՝ ՀՀ 2021թ․ մինչև 17 տարեկան պատանիների առաջնությունում առաջին տեղ գրավելու համար, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր աշխատող Արարատ Բարսեղյան:
  • Нет описания фото.