«Ազգային ընկճվածության» այս դժվարին ժամանակահատվածը կարելի է փոխակերպել «ազգային զարթոնքի» հնարավորության․ Սարգսյան

665

Արմեն Սարգսյան ուղերձ

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում միջազգային հեղինակավոր The Spectator World պարբերականի՝ Հայաստանի վերջին զարգացումների մասին ծավալուն հոդվածից հատված է հրապարակվել: «Լինելով միջազգային ասպարեզում Հայաստանի նշանավոր գործիչներից մեկը, Սարգսյանը երեք տարի առաջ ընտրվեց նախագահի՝ մեծամասամբ արարողակարգային պաշտոնում: Երբ սկսվեց պատերազմը, նա ակտիվացրեց իր լայն միջազգային կապերը՝ աջակցություն ստանալու Հայաստանի համար:

Սարգսյանը պնդում է, որ «ազգային ընկճվածության» այս դժվարին ժամանակահատվածը կարելի է փոխակերպել «ազգային զարթոնքի» հնարավորության: Սակայն Հայաստանի համար վերականգնվելու ու վերակառուցելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել «փրկիչներ» փնտրելու իր պատմական սովորությունից և ստանձնել պատասխանատվություն սեփական ապագայի համար, քանի որ որևէ արտաքին աջակցություն չի կարող վերակենդանացնել մի ժողովրդի, որը հրաժարվում է օգտագործել սեփական ուժեղ կողմերը: «Պետք է սկսել սխալները ներսում փնտրելուց: Պետք է ինքդ քեզ բարդ հարցեր տաս և անես անհրաժեշտ փոփոխություններ»,- ասում է Սարգսյանը…»։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ