Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի մարզային տարեկան ծրագրում ներառված է 10 համապարփակ ծրագիր՝ իր ենթածրագրերով (Ֆոտոշարք)















MIG TVR VANADZOR, LORI REGION, ԱՊՊԱ պայմանագրի նոր դրույթները ալավերդցի վարորդները համարում են անընդունելի եւ լի ծուղակներով…
Անկյուն+3

Փետրվարի 16-ին՝ ժամը 03:17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա. Ն.) թափքում այրվում է անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։57-ին, մարվել՝ 04։15-ին։ Այրվել է մոտ 60 հակ անասնակեր։

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 18645 մարդ (-834), կատարվել է 2840443 թեստավորում (+6630), առողջացել են վարակվածներից 381700-ը (+2574): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 28-ով և դարձել 8229։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 6-ով և դարձել 1581։
2021 թվականին շուրջ 30 բժիշկ է մասնակցել «Բժիշկները Արցախի համար» ծրագրին, որի շրջանակներում Հայաստանի բժշկական կենտրոնների առաջատար բժիշկները գործուղվել են Արցախի տարբեր շրջաններ՝ իրականացնելու մասնագիտական պարտականություններն առնվազն 2 շաբաթ, առավելագույնը՝ 1 տարի։ Գործուղման ավարտին նրանց փոխարինել է բժիշկների հերթական խումբը։
Ծրագրի մասին պատմող ֆիլմում բժիշկները խոսել են Արցախում իրենց տպավորությունների, աշխատանքային առօրյայի ու կարիքների մասին՝ հատկապես մասնագիտական ռեսուրսների ուղղությամբ։