Домой ԼՈՒՐԵՐ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի մարզային տարեկան ծրագրում ներառված է...

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի մարզային տարեկան ծրագրում ներառված է 10 համապարփակ ծրագիր՝ իր ենթածրագրերով (Ֆոտոշարք)

758
0

Возможно, это изображение (9 человек, люди стоят и в помещении)

Լոռու մարզպետարանում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստ, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։ Փոխմարզպետը ողջունեց ներկաներին՝ իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված հարցերի նկատմամբ հետևողական վերաբերմունք ցուցաբերելու համար։
Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը ամփոփ կերպով ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզում Լոռու մարզպետարանի, պետական այլ կառույցների և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ 2021թ. ընթացքում կատարված աշխատանքները: Նա մասնավորապես անդրադարձավ հավասար և մատչելի պայմանների ստեղծմանն ուղղված պետական և միջազգային ծրագրերին, մատուցվող ծառայություններին, սոցիալական ներառման միջոցառումներին և այլն։
Возможно, это изображение (6 человек, люди стоят, люди сидят, цветок и в помещении)
Անդրադառնալով նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագրի կատարումն ապահովող, մարզում ծրագրված միջոցառումներին՝ նշեց, որ նախատեսված է իրականացնել 10 համապարփակ ծրագիր՝ իր ենթածրագրերով: Դրանք ուղղված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, մատչելիության, կրթության իրավունքի ապահովմանը, սոցիալական ծրագրերին, վերականգնողական ծառայություններին, մարզական և մշակույթային միջոցառումներին և այլն։
Возможно, это изображение (2 человека и цветок)
Նիստի ընթաքում քննարկվեցին նաև ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի «Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 369-Լ որոշման մի շարք կետերի պահանջներին առնչվող հարցեր։
Возможно, это изображение (4 человека, люди сидят, люди стоят и в помещении)
«Լուսաստղ» հասարակական կազմակերպության նախագահ Անի Գաբրիելյանը ամփոփ տեղեկատվություն հաղորդեց նախորդ տարի կազմակերպության կողմից իրականացված «Իմ ձայնի իրավունքը» ծրագրի վերաբերյալ, որի նպատակն է եղել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքի լիարժեք իրացմանը։ Այդ նպատակով դասընթացներ են կազմակերպվել ընտրական հանձնաժողովների անդամների համար, իրականացվել է նաև դիտորդական առաքելություն։ Ա․ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Արամ Խաչատրյանին այս և կազակերպության կողմից իրականացվող այլ ծրագրերին աջակցելու համար։
Возможно, это изображение (3 человека, люди сидят и люди стоят)
Հանձնաժողովի քարտուղարը տեղեկատվություն ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված անկախ կյանքի կենտրոնների և մեր մարզի համայնքներում նման կենտրոններ կազմակերպելու հնարավորություններին։ Նա մասնավորապես տեղեկացրեց, որ նման կենտրոններ նախաձեռնել են Ստեփանավանում գործող «Լիարժեք կյանք» ՀԿ-ն և այժմ էլ՝ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն։ Վերջինիս ներկայացուցիչներ Տիգրանուհի Մինասյանը և Օֆելյա Վիրաբյանը հանգամանորեն խոսեցին «EREO անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի» գործունեության մասին։
Քննարկվեցին նաև այլ հարցեր։
Возможно, это изображение (3 человека, люди сидят, люди стоят и в помещении)
Возможно, это изображение (2 человека, люди сидят, люди стоят и в помещении)

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Пожалуйста, введите ваш комментарий!
пожалуйста, введите ваше имя здесь