«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այցելել են սահմանամերձ Խաչիկ գյուղ. (Ֆոտոշարք)







|
«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես բազմիցս նշել եմ, ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտին հարող ամբողջ օրենսդրությունը բխում է, գործում է միայն հանքարդյունաբերողի շահերից, ի վնաս համայնքի բնակչի։ Հիմա վիճակը էլ ավելի վատացավ։
|

Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 475 դրամ է, վաճառքինը՝ 482.50։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 484 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 534 դրամով, վաճառվում՝ 546 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 554 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 6.07 դրամ է, վաճառքինը՝ 6.31։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.43 դրամ է։
http://migfm.am/

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 14-ի ցերեկը, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան հնարավոր են թույլ տեղումներ:

Հանրապետության տարածքում`փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Փետրվարի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 3-6 մ/վրկ, փետրվարի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, 17-19-ին նույնքանով կբարձրանա:
Սույն թվականի փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար և Սարագյուղ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ: