Домой ԼՈՒՐԵՐ Հայ ֆիզիկոսը՝ Բուչալտերի տիեզերաբանության մրցանակի հաղթող.

Հայ ֆիզիկոսը՝ Բուչալտերի տիեզերաբանության մրցանակի հաղթող.

0
Հայ ֆիզիկոսը՝ Բուչալտերի տիեզերաբանության մրցանակի հաղթող.

Հայ ֆիզիկոս, Վանկուվերի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի (SFU) պրոֆեսոր և Բյուրականի աստղադիտարանի արտասահմանյան աշխատակից Լևոն Պողոսյանը արժանացել է Բուչալտերի տիեզերաբանության 2021թ․ մրցանակին։

Լևոն Պողոսյանը և նրա աշխատակիցը արժանացել են առաջին մրցանակին նախասկզբյան մագնիսական դաշտերի միջոցով Հաբլյան լարվածությունը բացահայտելու վերաբերյալ իրենց նոր հետազոտության համար, որտեղ Պողոսյանը և նրա աշխատակիցը ցույց են տվել, թե վաղ Տիեզերքի մագնիսական դաշտերը հաշվի առնելը ինչպես կարող է օգնել լուծելու այդ տարբերությունը:

Armenian Physics Professor Levon Pogosian wins 2021 Buchalter Cosmology  Prize | www.aravot-en.am

Հաբլյան լարվածությունը տիեզերաբանության ամենամեծ հանելուկներից մեկն է, որը վերաբերում է Հաբլի հաստատունի ակնհայտ տարբերությանը կամ նրան, թե որքան արագ է Տիեզերքն ընդլայնվում այսօր:

Բուչալտերի տիեզերաբանության մրցանակը հիմնադրվել է 2014թ-ին:

Այն շնորհվում է տիեզերաբանության մեջ բեկումնային տեսական, դիտողական կամ փորձարարական աշխատանքի համար, որը կարող է նպաստել Տիեզերքի ծագման, կառուցվածքի և էվոլյուցիայի մասին մեր ունեցած պատկերացումների ընդլայնմանը, ինչին էլ հասել է Պողոսյանը իր հետազոտությամբ:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here