Գլխավոր Блог էջ 49

Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է․

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 15։15-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածում կապալառու կազմակերպության կողմից ճանապարհի լայնացման և ձնամաքրման աշխատանքներն ավարտվել են, և ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ»․ Գյումրիում մեկնարկել է «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը (տեսանյութ)

Գյումրիում մեկնարկել է «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը, որի ընթացքում ամփոփվել են Գյումրու «Ագաթ» և Վանաձորի «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների գործունեության արդյունքները: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Ֆորումի մասնակիցներին Շիրակի մարզպետի անունից ողջունել է մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը․ «Ուրախալի է մասնակցել այսպիսի կարևորություն ունեցող թեմայով ֆորումի, քանի որ մեր ժամանակներում խնդիր ունենք հասարակության տարբեր շերտերի սոցիալականացման և ներառման, նման նախաձեռնությունները մեզ հնարավորություն կտան վեր հանել բացերն ու նոր մոտեցումներ մշակել։

DSC_1005.JPG.jpgՀաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները մարզպետի ուշադրության ներքո են: Մարզպետի հանձնարարությամբ շուտով կգործի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով։ Մենք պատրաստ ենք համագործակցության, հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին»։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում հիմնադրված առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնները Շիրակում և Լոռիում ներկայացրել են կատարված աշխատանքներն ու հաջողված պատմությունները։

IMG_7595.JPG.jpg

Ֆորումի ավարտին մասնակիցները կմշակեն գործողությունների պլան, որի նպատակը Շիրակի և Լոռու մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների ընդլայնմանը նպաստելն է։

Կնոջից փող շորթելուց րոպեներ անց բերման ենթարկվեցին․ Բազումի ոստիկանների բացահայտումը

#Մենեջերը գողություն արած անչափահաս աղջիկներին փակել է պահեստում և ծնողներից 1000 դոլար պահանջել

Մենեջերը գողություն արած անչափահաս աղջիկներին փակել է պահեստում և ծնողներից 1000 դոլար պահանջել.
Կնոջից փող շորթելուց րոպեներ անց բերման ենթարկվեցին․ Բազումի ոստիկանների բացահայտումը.

 

Սամարայում ստուգել են Երևանից Մոսկվա թռչող «ականապատ» ինքնաթիռը․ պարզվել է, որ…

Օդանավը փոքր է ՝ ծալվող միջանցքով: Մանկասայլակ ինքնաթիռում. Փոխադրման և պահպանման պայմանների կանոններ

Ինքնաթիռը միջանկյալ վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում՝ ստուգման համար, սպառնալիք չի հայտնաբերվել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Ըստ «Շերեմետևո» առցանց ցուցատախտակի՝ ինքնաթիռը Սամարայից օդ բարձրանալուց հետո պետք է վայրէջք կատարի Մոսկվայում Մոսկվայի ժամանակով 14.44-ին։

Հիշեցնենք, որ անհայտ անձը զանգահարել է Ռուսաստանի համապատասխան մարմիններ ու հայտարարել, որ Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռի մեջ կա ռումբ։

Քրիստոսի արձանը, այնուամենայնիվ, կկառուցվի. արձան-համալիրի մրցութային հանձնախումբը պատասխանել է Հայ եկեղեցուն

Yerevan.Today | Մայր Աթոռն ընդունելի չի համարում Հայաստանում Քրիստոսի արձանի  տեղադրումը

Հայտարարությունում ասվում է. «Ինչպես արդեն գիտեք, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հանձնախումբն ամփոփել է մրցութային առաջին փուլը՝ հնարավորություն տալով 21 հեղինակներին մեկամսյա ժամանակահատվածում լրամշակել իրենց աշխատանքները:  Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում ենք փաստել, որ հանրային դիսկուրսը համարում ենք կայացած, քանզի առ այսօր շարունակում ենք ստանալ հարյուրավոր առաջարկներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի ճարտարապետական լուծումների, տեղադրման վայրի և այլ հարցերի վերաբերյալ:

Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը մեզ համար շատ կարևոր է և գնահատելի: Միևնույն ժամանակ ցանկանում ենք վերահաստատել, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը  ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի մարդկության համար:

Ինչպես նաև մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի՝ դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու:

Կրկին շնորհակալություն ենք հայտնում գաղափարի աջակիցներին և լիահույս ենք, որ աստվածահաճո այս առաքելության մեջ մենք միաբան ենք»: