Домой ԼՈՒՐԵՐ «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ»․ Գյումրիում մեկնարկել է «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը (տեսանյութ)

«Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ»․ Գյումրիում մեկնարկել է «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը (տեսանյութ)

0
«Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ»․ Գյումրիում մեկնարկել է «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը (տեսանյութ)

Գյումրիում մեկնարկել է «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը, որի ընթացքում ամփոփվել են Գյումրու «Ագաթ» և Վանաձորի «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների գործունեության արդյունքները: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Ֆորումի մասնակիցներին Շիրակի մարզպետի անունից ողջունել է մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը․ «Ուրախալի է մասնակցել այսպիսի կարևորություն ունեցող թեմայով ֆորումի, քանի որ մեր ժամանակներում խնդիր ունենք հասարակության տարբեր շերտերի սոցիալականացման և ներառման, նման նախաձեռնությունները մեզ հնարավորություն կտան վեր հանել բացերն ու նոր մոտեցումներ մշակել։

DSC_1005.JPG.jpgՀաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները մարզպետի ուշադրության ներքո են: Մարզպետի հանձնարարությամբ շուտով կգործի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով։ Մենք պատրաստ ենք համագործակցության, հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին»։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում հիմնադրված առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնները Շիրակում և Լոռիում ներկայացրել են կատարված աշխատանքներն ու հաջողված պատմությունները։

IMG_7595.JPG.jpg

Ֆորումի ավարտին մասնակիցները կմշակեն գործողությունների պլան, որի նպատակը Շիրակի և Լոռու մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների ընդլայնմանը նպաստելն է։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here