Քննչական կոմիտեն Ասլանյանին մեղադրում է մի շարք հոդվածներով։

Նա նշեց, որ Ասլանյանը կալանավորվել է 2 ամսով։ Փաստաբանական թիմը, սակայն, դատարանի որոշումը դեռ չի ստացել։
Վարոսյանը նշեց, որ որոշումը ստանալուց հետո այն կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում։




Դեկտեմբերի 17-ին Թագուհի Թովմասյանի նախագահությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ: Այս մասին իրազեկումէ ԱԺ կայքը:
Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածության հարցը: Առաջադրված թեկնածուն Քրիստիննե Գրիգորյանն է:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները՝ նշելով, որ նա ունի երկար տարիների մասնագիտական փորձառություն հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերում են օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը:
Քրիստիննե Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար, նշել է, որ մեր երկրում ՄԻՊ ինստիտուտը զարգացման տպավորիչ ճանապարհ է անցել եւ այսօր կայացած հաստատություններից է: Թեկնածուի խոսքով՝ այդ ինստիտուտի կայացման գործում իրենց անուրանալի ավանդն են ունեցել նախկին օմբուդսմեններ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը ու այժմ պաշտոնավարող ՄԻՊ Արման Թաթոյանը:
Քրիստիննե Գրիգորյանի կարծիքով՝ անվտանգային հարցերում անհրաժեշտ է ուժեղացնել մարդու իրավունքների ապահովման հիմնարար սկզբունքը՝ հետեւողականորեն առաջ մղելով սահմանամերձ գոտու ստեղծման ու խաղաղ բնակչության բնականոն կյանքի վերականգնման ու պահպանման գաղափարները:
Քրիստիննե Գրիգորյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցերն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:
Վանաձորցին պահանջում է ազատ արձակել Մամիկոն Ասլանյանին. 16.12.2021
Վանաձորի Ա.Բակունցի անվան թիվ 7 դպրոցի 7 -րդ դասարանի աշակերտները ներկայացնում են հետաքրքիր փաստեր 2022 թ-ի մասին:
Տնօրեն՝ Լուսիկ Սարգսյան, դասղեկ՝ Մարինե Յարմալոյան
«Հետքովիդյան և հետպատերազմական տնտեսությունը Լոռու մարզում» հաղորդաշարի շրջանակներում խոսել ենք անշարժ գույքի շուկայի և բնակարանների վարձակալության ոլորտում նկատվող տենդենցների մասին։