ՇՆՈՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՇՆՈՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ






Տեղական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ բազմաբնույթ ներդրումներ են իրականացվել մարզում։ 2021 թ․ Լոռու մարզում ներդումների քանակը կազմել է 800 միլիոն դրամ։ Մենք բաց ենք համագործակցության համար և ողջունում ենք Եվրոպական միության հերթական հաջողված ծրագրի իրականացումը մեր մարզում,- ասաց Լոռու մարզպետի տեղական Գոռ Ասրյանը։
![]()
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային իրավիճակով, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված, աշխարհում, այդ թվում Հայաստանում բուժման ժամանակ լայնորեն կիրառվում են պարացետամոլ պարունակող մի շարք դեղեր։ Հնարավոր են որոշ առաջնային ընտրության դեղերի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են:
Այդուհանդերձ, վերջին 2 ամսվա ընթացքում առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 437714 տուփ (4 496 488 դեղահատ) 500 մգ պարացետամոլ պարունակող մի շարք դեղերի ներմուծման թույլտվություն: Առաջիկայում կավարտվի 127 300 տուփ (1273 000 դեղահատ) պարացետամոլ պարունակող դեղերի մաքսազերծման գործընթացը, ևս 500 հազար դեղահաբ պարացետամոլ է իրացնելու «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը։
Միաժամանակ, մարդասիրական օգնությամբ ստացված պարացետամոլ 325 մգ՝ 21240 քանակությամբ և 500 մգ՝ 197284 քանակությամբ, դեղահաբեր են հատկացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին:
Նման իրավիճակներում կարող են կիրառվել դեղատներում առկա պարացետամոլի համակցություններ և համարժեք այլ դեղեր՝ խորհրդակցելով բժշկի կամ դեղագետի հետ։

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նվիրված է քաղցկեղի կանխարգելման արդյունավետության, սքրինինգային հետազոտությունների կարևորության, հիվանդության վաղ փուլում հայտնաբերման և բուժման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը։
Այս մասին տեղեկանում ենք ԱՆ պաշտոնական էջից:
Այս տարվա կարգախոսն է. «Կյանք փրկող ծառայությունների հասանելիություն և հավասարություն»։
2020 թվականին Հայաստանում քաղցկեղով հիվանդացությունը (առաջնակի ախտորոշված) կազմել է 6934 դեպք, իսկ մահացությունը՝ 5367 դեպք, որը կազմում է ընդհանուր մահերի 14.8%: Այն զգալիորեն բարձր է տղամարդկանց շրջանում (54.7%, 2941 դեպք, կանայք՝ 45.2%/2434):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2018-2019թթ. տվյալներով՝ Հայաստանում քաղցկեղից վաղաժամ (մինչև 65 տարեկանների շրջանում) մահացության ցուցանիշը կազմել է 71 (ըստ 100 հազար բնակչի), իսկ բոլոր տարիքային խմբերում՝ 166, որը ավելի ցածր է, քան Հունգարիայում (99 և 212), Խորվաթիայում (83 և 200), Սերբիայում (96 և 196), Ռումինիայում (93 և 182), Ռուսաստանի Դաշնությունում (76 և 155) Լիտվայում (79 և 176), Լեհաստանում (76 և 180), Մոլդովայում (83 և 157) (“Helath for All” WHO)։
Տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են՝ շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի քաղցկեղները, իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի: Վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները:
![]()
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին Ազգային ժողովի 65 պատգամավորներ առաջադրել են ՀՀ նախագահի թեկնածու: Նախագահի ընտրությունը կկայանա սույն թվականի մարտին:
«Այս պահին չեմ շնորհավորում, երևի պատեհ չէ: Հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, Դուք կկատարեք նախարարի Ձեր դերակատարումը, և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով միասին աշխատել Կառավարությունում»,- ասաց գործադիրի ղեկավարը:
Վարչապետը նաև հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» մյուս պատգամավորները փաստաթուղթը չեն ստորագրել տեխնիկական պատճառներով, օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատգամավորական լիազորություններն այս պահին կասեցված են, մյուսները գործուղման մեջ են։
Կառավարության ղեկավարի հավաստմամբ՝ ՀՀ նախագահի թեկնածուի հարցում ՔՊ-ում կա ներդաշնակություն։
Վահագն Խաչատուրյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ ընդգծելով՝ հասկանում է, թե ինչ է նշանակում առաջադրել թեկնածու:
«Քաղաքական կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան հաստատ, բայց քաղաքական կուսակցության որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի անձնապես ինձ համար, որովհետև դա պետք է լինի վեր կանգնել ամեն ինչից՝ հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա իշխանությունը»,- նկատեց նախարարը:
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին: Նրա լիազորությունները պաշտոնապես կասեցվեցին փետրվարի 1-ին: Նույն օրը պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: