Домой ԼՈՒՐԵՐ Լոռու մարզը կունենա զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագիր

Լոռու մարզը կունենա զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագիր

645
0

Возможно, это изображение (5 человек и люди стоят)

《Համայնքների ֆինանսիստների միավորում 》ՀԿ-ն Եվրոպական միության աջակցությամբ իրականացրել է 《Քաղաքացիների ձայնը և գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում》ծրագիրը, որի շրջանակներում, մասնագետների ուսումնասիրությունների հիման վրա, մշակվել է《Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման ռազմավարական առաջարկ》 ուղեցույց։
 Ծրագրի նպատակն է օգնել ՏԻՄ-երին հասկանալու համայնքների ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները տուրիզմը համայնքներում զարգացնելու համար։
Возможно, это изображение (12 человек, люди сидят и люди стоят)
Ստեղծված ուղեցույցը ներկայացնելու համար հրավիրվել էր քննարկում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ոլորտի մասնագետներ, ՏԻՄ և ՀԿ ներկայացուցիչներ և ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող անձինք։
Ծրագրի արդյունքները շահագրգիռ կողմերին ներկայացրեցին Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ի փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի զբոսաշրջության մագիստրոսի սերտիֆիկատի ծրագրի ղեկավար Զառա Զեյթունցյանը և զբոսաշրջության փորձագետ Սամվել Վանյանը։
Ռազմավարական առաջարկը ներառում է ինստիտուցիոնալ և կլաստերային զբոսաշրջության զարգացումը, ուղեցույցում Լոռու մարզը պայմանականորեն բաժանված է 3 կլաստերի։ Զբոսաշրջության առաջխաղաման համար մարզում, որպես ամենաշատ հնարավորություններ ունեցող համայնքներ, մասնագետներն առաջինը դիտարկում են Թումանյանի տարածաշրջանը, որին հաջորդում են Վանաձորը շրջակա համայնքներով, ապա Ստեփանավան-Տաշիր ուղղությունը։
Возможно, это изображение (5 человек и люди стоят)
Ըստ փորձագետների՝ Թումանյանի տարածաշրջանն ունի զբոսաշրջային լուրջ ենթակառուցվածքներ, անհրաժեշտ է միայն ճիշտ բերնդավորել և առաջխաղացման միջոցառումներ ձեռնարկել։ Մասնագետները վստահ են, որ Թումանյանը հնարավորություններ ունի որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության կենտրոն ներկայանալու և կարող է նոր ու կայուն զբոսաշրջիկների հոսք բերել։
Возможно, это изображение (8 человек, люди сидят и люди стоят)
— Մեր խնդիրն է մարզը դարձնել զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ։ Վերջին տարիներին իրականացվել են համայնքային ենթակառուցվածքների, ճանապարհների բարեկարգման աշխատանքներ, հուշարձանների պահպանման, այգիների կառուցման և այլն, որոնք կնպաստեն տուրիզմի զարգացմանը մեր մարզում։
Возможно, это изображение (6 человек, люди сидят и в помещении)Տեղական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ բազմաբնույթ ներդրումներ են իրականացվել մարզում։ 2021 թ․ Լոռու մարզում ներդումների քանակը կազմել է 800 միլիոն դրամ։ Մենք բաց ենք համագործակցության համար և ողջունում ենք Եվրոպական միության հերթական հաջողված ծրագրի իրականացումը մեր մարզում,- ասաց Լոռու մարզպետի տեղական Գոռ Ասրյանը։
Առաջարկի հիման վրա մարզը կկազմի զբոսաշրջության զարգացման ռազմավարական պլան և գործողությունների ծրագիր։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Пожалуйста, введите ваш комментарий!
пожалуйста, введите ваше имя здесь