Գլխավոր Блог էջ 70

Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող հայերին չի թույլատրվում լքել երկիրը, իրավիճակը ծանր է. Ժիտոմիրի հայ համայնքի ղեկավար

Ժիտոմիրի

Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում իրավիճակը գնալով ավելի վտանգավոր ու լարված է դառնում: Ժիտոմիրի հայ համայնքի ղեկավար Սարգիս Մարտիրոսյանն այս օրերին զբաղված է մեր հայրենակիցներին անվտանգ դեպի սահման հասցնելու, մնացածներին՝ պարենով ապահովելու գործով: Նախնական տվյալներով Ժիտոմիրում ապրում  է շուրջ 4000 հայ…

Հայերը համախմբված են, միմյանց օգնում են, օգնում են նաև ուկրաինացիներին.

«Օրինակ երեկ Կիևից փախստական ընտանիքների ենք օգնել տեղավորվել անվտանգ վայրերում: Հայերս միմյանց օգնում ենք թե՛ սնունդով, թե՛ կացարանով: Օրինակ՝ սեփական տներն ավելի անվտանգ են, քան շենքերը: Շենքերի բնակիչները տեղավորվում են սեփական տներում, նկուղներում: Ճիշտ է, գուցե նեղվածք է, բայց միասին ենք անցկացնում այս դժվար օրերը: Միասին լուծում ենք նաև պարենի հարցերը»:

Սարգիս Մարտիրոսյանը չի պատրաստվում լքել Ժիտոմիրը: Ասում է՝ պատասխանատվությունը տեղի հայ համայնքի առաջ թույլ չի տալիս իրեն հեռանալ Ուկրաինայից: Բացի այդ, որդին կադրային սպա է  և այս օրերին ռազմի դաշտում է:

Ուկրաինացիների հետ եղել են պահեր, երբ հարաբերությունները լարվել են: Նա հիշեցնում է 2014 թվականը, երբ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

«Այնպես որ, նոր չէ որոշ ուկրաինացիների շրջանում հակահայ դիրքորոշումը: Բայց մենք այստեղ նաև հարգանք ենք վայելում, անուն ունենք, օգնում ենք շատերին»:

Սարգիս Մարտիրոսյանն ասում է՝ մշտապես փորձել են բացատրել, որ Հայաստանի քաղաքական վերնախավի դիրքորոշման հետևանքները չպետք է անդրադառնան  իրենց վրա: Ըստ նրա՝ Ուկրաինայում ապրող հայ համայնքը չի կարող չեզոքություն պահել. ապրում են Ուկրաինայում, իսկ դա նշանակում է՝ յուրաքանչյուր հաջողություն կամ անհաջողություն ուղիղ ազդեցություն է թողնում իրենց վրա:

Արմենուհի Վարդանյան

Արտակարգ իրավիճակների նախարարություն. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները, իսկ Վայոց ձորի մարզի Սարավան — «Զանգեր» ճանապարհահատվածը ՝ բեռնատարների համար։

Լոռու և Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Գորիս, Կոտայքի մարզի Չարենցավան և Եղվարդ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Արագած — Արթիկ ճանապարհահատվածին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

Ուշադրություն… Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում. բուք է լինելու

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

 

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Մակրոնի հանդիպումը (տեսանյութ)

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Առանձազրույցի ընթացքում զրուցակիցները կարևորել են Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Կողմերն ընդգծել են, որ փոխվստահության և բարեկամության վրա հիմնված հայ-ֆրանսիական փոխգործակցությունն առաջիկայում նոր թափով կզարգանա՝ համատեղ տարբեր նախագծերի քննարկմամբ ու իրականացմամբ: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներկայացվածության ընդլայնմամբ:

Կարևորվել է տնտեսության այնպիսի ճյուղերում փոխգործակցությունը, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, ջրամբարաշինությունը, գյուղատնտեսությունը և այլն: Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վարչապետն անթույլատրելի է համարել իրավիճակը լարելու յուրաքանչյուր փորձ և նշել, որ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները, ինչի հետևանքով հայկական կողմը մարտի 7-ին ունեցել է մեկ զոհ և վիրավոր:

Զրուցակիցները կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: