Ա. Խաչատրյան. «Արվում է ամեն հնարավորը Վանաձորի համայնքապետարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատկով»











Բռնցքամարտի աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանն այսօր՝ հունվարի 20-ին, այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, հանդիպել քոլեջի ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև քոլեջի տնօրեն, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, Վիկ Դարչինյանի կինը՝ Ջավահիր Եղիկյանն ու բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Վաղինակ Գալուստյանը նշել է՝ թեև ինքը շատ քիչ է օգտագործում լեգենդար բառը, սակայն Վիկ Դարչինյանին հենց այդպես պետք է բնութագրել. «Վիկի հետ մի քանի հանդիպումների ներկա լինելով՝ տեսել եմ, թե ինչպես են ոչ պակաս լեգենդար բռնցքամարտիկները ողջունում և խոնարհվում նրա առջև: Մեր քոլեջի համար իսկապես շատ մեծ պատիվ է Վիկին այսօր հյուրընկալելը: Մեր պատանի սերունդը նրանից շատ բան ունի սովորելու, քանի որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ դժվար է հասնել այն հաջողություններին, ինչին հասել է Դարչինյանը»:
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ուսանողները մեծ ոգևորությամբ են դիմավորել անվանի բռնցքամարտիկին ու նրան տարատեսակ հարցեր ուղղել՝ կապված մարզական կարիերայի, չեմպիոնական մենամարտերի, նվաճած տիտղոսների հետ:
Դարչինյանը շնորհակալություն է հայտնել բովանդակալից հարցերի համար, բայց լավագույն հարցի մրցանակը շնորհել է երրորդ կուրսի ուսանող, ըմբիշ Արմեն Օհանյանին առաջին հարցն ուղղելու խիզախության համար: Վերջինս հետաքրքրվել էր՝ ի՞նչ կմաղթի Դարչինյանը հայտնի և դեռևս անհայտ մարզիկներին:

«Լավ մարզիկը ոչ մի անգամ չպետք է իր ուժը ցույց տա դրսում: Իրեն պետք է տեսնեն միայն մրցման մեջ, կլինի դա բռնցքամարտ, թե այլ մարզաձև: Դրանով ինքն ավելի կբարձրանա: Համեստություն ու նպատակասլացություն եմ մաղթում մարզիկներին: Կլինեն սայթաքումներ, անհաջողություններ. խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել այդ ամենին և գնալ ձեր նպատակի հետևից»,- պատասխանել է Վիկ Դարչինյանը, իսկ հանդիպման վերջում իր ստորագրությամբ և լուսանկարով մարզաշապիկ է նվիրել հարցի հեղինակին:
Ակումբի համար արդեն նախնական տեղը որոշվել է, շուտով կսկսվի շինարարությունը: Ակումբում ինքս մարզչական գործունեություն չեմ ցանկանա ծավալել: Մտադիր եմ նշանակել մարզիչների և հետևել, որ լավ կադրեր պատրաստեն: Եթե տեսնեմ մարզիկի, որն առաջ է գնացել, ինքս կզբաղվեմ նրանով, կօգնեմ, որ ավելի մեծ բարձունքների հասնի: Շատ կցանկանամ աշխարհի չեմպիոններ պատրաստել»,-ասել է Դարչինյանը:
Անվանի բռնցքամարտիկը փաստել է, որ բռնցքամարտը շատ է փոխվել. պետք է կռիվ անես, որ հաղթես. բռնցքամարտիկը պետք է համեստ լինի, կարգապահ ու նպատակասլաց, այլապես հաջողությունների չի հասնի:

46-ամյա նախկին բռնցքամարտիկը հետևում է հայկական բռնցքամարտում տիրող իրավիճակին, ասում է՝ մակարդակը բավականին լավն է, ինչը շատ ուրախալի է. «Հայաստանի հավաքականը գլխավորում է իմ լավ ընկեր Կարեն Աղամալյանը, որին շատ եմ հավանում՝ որպես մարզչի: Ինքն ինձ հետ էլ է աշխատել, պրոֆեսիոնալ կարիերայիս ընթացքում մի քանի մենամարտ եմ անցկացրել իր գլխավորությամբ: Վստահ եմ՝ մեծ հաջողությունները դեռ առջևում են»:
Դարչինյանն առանձնացրել է աշխարհի փոխչեմպիոն, գերծանրքաշային Դավիթ Չալոյանի աննախադեպ հաջողությունն աշխարհի 2021 թվականի առաջնությունում. «Աշխարհի առաջնության եզրափակչում Չալոյանը շատ լավ մենամարտ անցկացրեց ռուս բռնցքամարտիկի հետ, բայց ինչ-ինչ պատճառներով հաղթանակը չշնորհվեց Չալոյանին: Շատ ուրախ եմ, որ ունենք գերծանրքաշային նման բռնցքամարտիկ, որն աշխարհին կարող է ցույց տալ հայի ուժը: Աշխարհում շատ մեծ տեղ են տալիս գերծանրքաշայիններին»:
Հանդիպման ավարտին աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը նշել է` նմանօրինակ հանդիպումներն իր համար շատ ուրախալի են, իսկ ուսանողներին կոչ է արել նպատակներ սահմանել ու երբեք կանգ չառնել դրանց իրականացման ճանապարհին:
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանն էլ խոստացել է՝ ուսանողների համար անվանի մարզիկների հետ հանդիպումները դարձնել շարունակական:

,,ԻՆՏԵՐԿԱՊ,, ԲՀԿ-ի և ԵԿՄ Լոռու մարզային կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու պուրակում տեղի ունեցավ հուշ միջոցառում նվիրված Հ․Ա․Հ․Գ․ Բանակի հիմնադրման օրվան։ Մասնակցում էին նշված կազմակերպությունների անդամներ , Վանաձորի և Երևանի անվանի մտավորականներ,Արցախյան ազատամարտի մասնակիցներ, ուսանողներ , աշակերտներ և հյուրեր։








Այսօր ճանաչողական այցով Սպիտակ համայնքում էին Աղետների կառավարման բաժնի վարիչ Լուսինե Քոչարյանը, ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի նախագահ Վլադիմիր Ղարաջյանը, ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի ծրագրերի համակարգող Սերգեյ Գևորգյանը և ՀԿԽԸ Սպիտակի տարածքային մասնաճյուղի տնօրեն Արտաշես Կարապետյանը։ Հյուրերին իր աշխատասենյակում ընդունեց համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։ Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը և համայնքի ղեկավարի խորհրդական (տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու) Էռնեստ Խաչատրյանը։ Հանդիպման սկզբում հյուրերը նախ շնորհավորեցին համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանին Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու առիթով և մաղթեցին բեղուն աշխատանքային գործունեություն, վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ իրենց հաջողվելու է գրանցել նորանոր հաջողություններ։
Ծավալված զրույցի ընթացքում հյուրերը համայնքի ղեկավարին ներկայացրեցին իրենց պատմությունը, առաքելությունը և նպատակը, փորձը, խոսեցին նաև իրենց գործունեության ընթացքում հանդիպած մի շարք խնդիրների մասին, նշելով, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին և հնարավորինս բավարարել նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր։ Ջերմ ու բովանդակալից զրույցի ավարտին հետագա համագործակցության և հարաբերությունների ընդլայնման մեծ ակնկալիքով կողմերը հրաժեշտ տվեցին միմյանց։
![]()
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, այսօր՝ հունվարի 19-ին, մերժեց Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի փաստաբանների բողոքը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ։
Քրեական գործը, որով մեղադրանք է առաջադրվել ընտրություններում ամենաաշատ ձայներ ստացած քաղաքական ուժի առաջնորդին, հարուցվել է անցած տարվա սեպտեմբերի 14-ին, սակայն Ասլանյանին կալանավորելու որոշում կայացվեց ընտրությունների արդյունքները ամփոփելուց տասն օր անց։
Մեկ ամիս է՝ Վանաձորում արտակարգ իրավիճակ է, Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը ընտրություններից մեկ ամիս անց ղեկավար չունի։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատարանում վիճարկում է քվերակության արդյունքները, պահանջում, որ վերահաշվարկի արդյունքում հայտնաբերված անճշտությունները վերահաշվարկեն ԼՀԿ-ի օգտին, որ իրենք էլ ավագանի անցնեն։ Թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարանները մերժել են ԼՀԿ-ի հայցը։ «Լուսավոր Հայաստանը» մտադիր է հասնել Վճռաբեկ դատարան։ Մինչ ԼՀԿ-ի հայցի քննության վերջնական ավարտը դատարանը արգելում է նորընտիր ավագանու նիստեր անցկացնել։ Մինչև փետրվարի սկիզբ նիստեր անելու հնարավորություն չկա։
![]()
Ուրբաթ, Հունվար 21, 2022 Վանաձորում եղանակը կլինի այսպիսին:
Շաբաթ, Հունվար 22, 2022 Վանաձորում եղանակի բնույթը կլինի այսպիսին:


Նյութի աղբյուր՝ https://hy.meteotrend.com/forecast/am/vanadzor/

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 48, 48/1, 48/2, 48/3 շենքեր, թիվ 139 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Սայաթ-Նովա թաղ. 1/5 շենք, Նարեկացի թաղ. 43 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 6-21 փողոցներ մասնակի, Եր․ Քոչարի փ. 21/1, 25, 27 շենքեր, Զավարյան փ. 57/19 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Ավանեսովի 1-ին փողոցի ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզում՝
10:00-16:00 Բաղրամյան, Նորակերտ և Այգեկ գյուղեր,
Արարատի մարզում՝
10:00-14:00 Վեդի քաղաք` Արարատյան փողոց մասնակի,
10:30-14:00 Արտաշատ քաղաք` Աբովյան փողոց մասնակի,
10:30-16:00 Բերդիկ գյուղ մասնակի,
Վայոց ձորի մարզում՝
10:00-16:00 Վայք քաղաք` Կամոյի, Ալավերդյան փողոցները մասնակի,
11։00-15։00 Եղեգնաձոր քաղաք՝ Նորավան թաղամաս մասնակի, Պռոշյանի փողոց մասնակի, Երևանյան խճուղի մասնակի,
Կոտայքի մարզում՝
11։00-17։00 Գեղաշեն, Կոտայք և Զառ գյուղեր մասնակի, Ձորաղբյուրի և Ջրվեժի ամառանոցներ մասնակի, Առինջ գյուղ՝ Խ․Աբովյան և Պ․Սևակ թաղամասեր մասնակի,
Տավուշի մարզում՝
10:00-11:00 Իջևանի տարածաշրջան՝ Գետահովիտ գյուղ, “Վեոն Արմենիա”, “Վիվասել-ՄՏՍ”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-12:00 Իջևանի տարածաշրջան՝ Երկաթգծի քարշային ենթակայան, Զինմաս, Խմելու ջրի պոմպակայան, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Սյունիքի մարզում՝
10:30-16:30 Գորիս քաղաք՝ Անկախության փողոց,
12:30-17:30 Քարահունջ գյուղ, Արեգունի թաղամաս մասնակի:

Պոլսահայ նշանավոր մտավորական, լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից 15 տարի անց էլ Թուրքիայում նրան չեն մոռացել: Այսօր էլ հազարավոր մարդիկ արդարության պահանջով հավաքվել էին «Ակօսի» նախկին խմբագրության շենքի դիմաց հարգելու նրա հիշատակը: Այս տարվա կարգախոսն է «15 կիսատ տարի»:
Արարողության կազմակերպիչները ողջունեցին նաև Թուրքիայում անարդարացիորեն բանտարկված մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին, ակտիվիստներին, որոնք տարիներ շարունակ ճաղերի հետևում են։ Վստահեցրեցին, որ Դինքի դատավարությունն ավարտված չի համարվի, քանի դեռ արդարությունը չի հաստատվել։