Ներդրումային շրջանառու հիմնադրամները կշարունակեն գործել Լոռու մարզի բնակավայրերում





Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։
Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է։
Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն, տեղումներ են նաեւ Լոռու մարզում։
Վաղ առավոտից բեռնատար մեքենաները չեն կարողանում երթեւեկել։ Թեեւ որոշ հատվածներում կատարվում էին աղատրման աշխատանքներ, սակայն այս պահին Սպիտակի ոլորաններում շատ մեքենաներ մնացել են խցանման մեջ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Այսօր՝ հունվարի 19-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 31-ամյա Լ. Փաշինյանից, ով հայտնել է, որ գալով տուն հայտնաբերել է տունը թալանված:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ, հավանաբար, հունվարի 18-ին՝ ժամը 08:30-ից մինչև ժամը 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել իր բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր:

Փաստի առթիվ քննիչ Նիկողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է նաև, որ ինքը աշխատում է հայաստանյան հայտնի բանկերից մեկում՝ որպես վաճառքի վարչության պետ:

Հայ ժողովուրդը վաղնջական ժամանակներից հայտնի է եղել իր ականավոր ճարտարապետներով:
Հիշենք Տրդատին, ով միջնադարում կառուցել է Անիի հոյակապ տաճարը և երկրաշարժից հետո օգնել վերականգնել Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի գմբեթները:
Ռուսաստանի և Հայաստանի նորագույն պատմության ամենահայտնի ճարտարապետներից մեկը, իհարկե, մեծն Կարո Հալաբյանն է։
Կարո Հալաբյանը ծնվել է Գանձակում 1897 թվականին: 1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, իսկ 1929 թվականին՝ Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։

Մեծ ճարտարապետն իր գործունեությունը սկսել է իր պատմական հայրենիքում՝ Հայաստանում։ Արդեն 1930-ական թվականներին նա Երեւանում կառուցեց մի շարք գեղեցիկ շենքեր։
Դեռ Հայրենական մեծ պատերազմից առաջ Կարո Հալաբյանը Մոսկվայում կառուցել է Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի շենքը։
Հենց Կարո Հալաբյանն է կանգնեցրել ԽՍՀՄ տաղավարը Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսում։
Կարո Հալաբյանի նախագծով կառուցվել է Սոչիի ծովային նավահանգստի հայտնի շենքը։
Արդեն 1943 թվականին Կարո Հալաբյանը սկսեց մշակել Ստալինգրադի վերականգնման ծրագիրը, որը գրեթե ամբողջությամբ ավերվեց 1942 թվականի աշնանը տեղի ունեցած մարտերում։
Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Կարո Հալաբյանը ակտիվ մասնակցություն ունեցավ Կիևի ավերված գլխավոր փողոցի վերակառուցմանը:
1950-ականներին Կարո Ալաբյանը պատասխանատու էր Մոսկվայի Լենինգրադյան պողոտայի վերակառուցման համար։
Ինչպես ցանկացած իսկական հայ, Կարո Հալաբյանը նույնպես շատ խիզախ մարդ էր։ Հանդիպմանը նա չվախեցավ բացահայտ վիճել Լավրենտի Բերիայի հետ Մոսկվայում երկնաքերերի կառուցման շուրջ՝ դրանք համարելով ոչ տնտեսական։
Դրա համար Հալաբյանին քիչ էր մնում ձերբակալեին. մեծ փորձանքից նրան փրկեց միայն ազդեցիկ Անաստաս Միկոյանը, ով հասցրեց իր հայրենակցին ուղարկել Հայաստան։ Ի դեպ, Հալաբյանը Մոսկվայում ուներ փոքրիկ որդի՝ Սաշան և երիտասարդ կինը՝ գեղեցկուհի դերասանուհի Լյուդմիլա Ցելիկովսկայան…
Այսօր Կարո Հալաբյանի պատվին անվանակոչվել են փողոցներ Մոսկվայում (Հալաբյան փողոց) և Երևանում (Հալաբյան փողոց)։
2020 թվականի աշնանը Մոսկվայի Արբատեց պուրակում գտնվող Հալաբյան փողոցում տեղադրվել, իսկ 2021 թվականի ապրիլի 27-ին հանդիսավոր բացվել է Կարո Հալաբյանի հուշարձանը:
![]()
Հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ 03:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.14⁰ և արևելյան երկայնության 46.52⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի` Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱԻՆ-ը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և մի շարք գյուղերում՝ 4-5 բալ ուժգնությամբ, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ:

Աշոտ Պողոսյանն ըստ մեղադրող կողմի 2020թ․ հուլիս18-ից մինչև օգոստոսի 6-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կաթնաղբյուր» հանդամասից 30 սոճի է հատել: Նրան մեղադրյալ է առաջադրվել։
Նոյեմբերի 19-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր ապօրինի անտառհատման հեթական դեպքը: Աշոտ Պողոսյանը ծառերը մասնատել է և որպես փայտանյութ մեքենայից կապել ու հանել անտառի տարածքից: Ապօրինի հատած ծառերի վնասի հատուցման չափը կազմել է 1.297.500 ՀՀ դրամ:
Քանի որ ամբաստանյալի կրթությունը հունարենով է, շահերի պաշտպանը միջնորդությամբ հանդես եկավ, որպեսզի դատարանը կարողանա դատական նիստին ապահովել հունարենին տիրապետող մասնագետ: Աշոտ Պողոսյանը հասկանում է հայերեն, սակայն խնդիր ունի կարդալու և գրելու հետ կապված:
Դատական նիստի ժամանակ ամբաստանյալի շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը հանդես եկավ նաև միջնորդությամբ այն մասին, որ ամբաստանյալի ընտանիքն այս պահին գտնվում է Ֆրանսիայում և ամբաստանյալը, թեև այս պահին գտնվում է ազատության մեջ, բայց ազատ տեղաշարժվելու սահմանափակումներ կան և չի կարողանում այցելել իր ընտանիքին։ Ամբաստանյալը 3 երեխաներից մեկը հաշմանդամություն ունի: Եվ չի կարող այլ երկիր տեղափոխվել, քանի որ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հայրը ցանկանում է այցելել իր երեխաներին, սակայն այս պահին զրկված է տևական ժամանակով տեսնել նրանց: Միջնորդությունն այն մասին էր որ դատարանն ամբաստանյալի ազատ տեղաշարժման սահմանափակումը վերացնի:
ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազ Բարսեղ Մուրադյանը նշեց, որ ամբաստանյալի արարքը ՀՀ օրենքով հանդիսանում է ծանր հանցագործություն և միայն երեխաների փաստը քիչ է, որպեսզի դատարանը ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցը վերացնի:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, մերժեց ստորագրությամբ ամբաստանյալի չհեռանալու խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
Փաստաբան Կռոնվել Գրիգորյանը հանդես եկավ այլ միջնորդությամբ, խնդրելով, որ դատարանն իր պաշտպանյալի սահմանափակումը կարճ ժամանակով հանի, դրանով ամբաստանյալին հնարավորություն տա այցելելու իր ընտանիքին՝ պարտավորվելով վերադառնալ մինչև հաջորդ դատական նիստը:
Քանի որ մեղադրող կողմը չառարկեց այս միջնորդության դեմ, նախագահող դատավոր՝ Լուսինե Ալավերդյանը բավարարեց միջնորդությունը՝ հնարավորություն տալով Աշոտ Պողոսյանին այցելել իր ընտանիքին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2022թ․ փետրվարի 1-ին:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

«Իգոր Մուրադյանի քաղաքական և գիտական ժառանգության» հիմնադրամը ձեռնամուխ է եղել այս տարվանից Լոռու մարզի Օձուն և Տաշիր համայնքերում ներդնելու ինժեներական խմբակների ուսումնական ծրագրեր՝ շուրջ 450 երեխայի ուսուցանելով կոնստրուկտորական հմտություններ, տեխնիկական խնդիրների ինքնուրույն հայտնաբերման ունակություններ, սովորեցնելով կազմել մոդելների (արագընթաց, պիլոտաժային, օդային մարտ, ազատ թռչող)նախագծման և կառուցման անհատական նախագծեր:

Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը կհամագործակցի Լոռու մարզպետարանի հետ, և այդ նպատակով այսօր հուշագիր կնքվեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և հիմնադրամի տնօրեն Ռաֆիկ Հովակիմյանի միջև:
Հուշագրի համաձայն, Լոռու մարզպետարանը նշված համայնքներում ինժեներական խմբակների ուսումնական ծրագրերի ներդրման, իրականացման հարցում հիմնադրամին կաջակցի մինչև մինչև 2027թ. ապրիլ ամիս:
Ողջունելով հիմնադրամի նախաձեռնությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանը նշեց, որ Լոռու մարզում ակտիվ ծրագրեր են իրականացվում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, պատանիների և աղջիկների շրջանում նոր հմտություններ զարգացնելու ուղղությամբ ու նոր նախաձեռնության իրագործումը կգա համալրելու և ամբողջացնելու իրականացվող ծրագրերը:

-Հուսով եմ, որ այս ծրագրով հիմնադրամը լրացուցիչ բովանդակություն կապահովի Տաշիր և Օձուն համայնքների դպրոցականների համար, իսկ հետագայում լավագույն փորձը կարող ենք տարածել մարզի այլ համայնքերում ևս,-ասաց Ա. Խաչատրյանը:
Ռ. Հովակիմյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար, ընդգծեց մատաղ սերնդին ավիակոնստրուկտորային հմտություններ դասավանդելու կարևորությունը, այդ համատեքստում նաև ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը:
-Ինժեներական խմբակների ուսումնական ծրագրերի ներդրման նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, ակտիվացնել և ընդլայնել նրանց ճանաչողական գործունեությունը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ,-ասաց Ռ. Հովակիմյանը՝ միաժամանակ նշելով, որ ծրագրի իրականացման ընթացքում երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով կծանոթանան գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմատիկային:

Ի գիտություն Վանաձոր համայնքի Գուգարք, Դարպաս և Շահումյան գյուղերի բնակիչների
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Ռազմավարական զարգացման գործակալության հետ գործակցաբար իրականացվող «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Թթու կաթնամթերքի եւ պանրագործության» թեմայով դասընթաց:
Դասընթացը բաղկացած կլինի ինտերակտիվ դասախոսություններից, որին զուգահեռ կիրականացվեն արտադրական աշխատանքներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նորաբաց «ԲԱԼԱՀՈՎԻՏ» ուսունափորձնական տնտեսության Կաթնամթերքի վարպետաց դպրոցում: Վեցօրյա դասընթացի մասնակցության արժեքն է 80000 (ութսուն հազար) ՀՀ դրամ։ Արժեքը ներառում է գիշերակաց եւ սնունդ։
Զեղչեր կտրամադրվեն հետեւյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ եւ սոցիալապես անապահով կանայք եւ երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ եւ Արցախից տեղահանված անձինք:
Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:
Դասընթացը կմեկնարկի հունվարի 17-ին եւ կավարտվի հունվարի 22-ին։ Համալրվող խումբը բաղկացած է լինելու 14 մասնակիցներից։ Դասավանդող դասախոսները Ագրարային համալսարանի լավագույն մասնագետներն են։ Նորաբաց Վարպետաց դպրոցում ուսման, աշխատանքի եւ կեցության համար ստեղծված են լավագույն պայմանները։ Նախորդ երկու դասընթացների մասնակիցները նշում են դասընթացի արտակարգ բարձր մասնագիտական մակարդակն ու արդյունավետությունը։
Դասընթացին դիմելու եւ լրացուցիչ հարցերի դեպքում կարող ենք զանգահարել՝
012 54 57 13, 095 59 20 03, 093 59 20 01 հեռախոսահամարներով:
Վանաձորի համայնքապետարան

Այսօր Նատալյա Ռոտենբերգը ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այս մասին նա հայտնել է իր էջում տեղադրած տեսանյութում։
Նա Հայաստանի քաղաքացի դարձավ իր ծննդյան տարեդարձի օրը։
«Այսօր պատմական օր է։ Այսօրվանից սկսվում է Հայաստանի պատմությունը»,-տեսանյութում նշում է Ռոտենբերգը։
https://www.facebook.com/100008437574515/videos/350125749991387/