Գլխավոր Блог էջ 52

Երկրաշարժ Հայաստանում. 13.02.2022

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղի մոտակայքում. գյուղում զգացվել է 3 բալ  ուժգնությամբ
Այսօր ժամը 22:25 -ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Սուրբ Սարգիս զորավարի տոնը Գուգարաց թեմում

Տոնական պատարագ և երիտասարդների օրհնության կարգ Գուգարաց թեմում։

Գուգարաց թեմում փետրվարի 12-ին մեծ հանդիսությամբ նշվեց Սուրբ Սարգիս Զորավարի և երիտասարդների օրհնության տոնը:
Թեմում Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիներում առավոտյան բարեպաշտ հայորդիները մասնակցեցին Սուրբ Պատարագի Միասնական աղոթքին՝ հայցելով Սրբի բարեխոսությունը:
Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Հովնան եպս. Հակոբյանի՝ Սուրբ Պատարագ մատուցեց Պոլսո Պատրիարքության միաբաններից Տեր Հարություն աբեղա Տամատյանը։


Հավարտ Պատարագի Սրբազանն հայրն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին և կատարեց երիտասարդների օրհնության կարգ։
Առաջնորդարանին կից Սուրբ Սարգիս եկեղեցու բակը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս լի էր երիտասարդներով, ովքեր եկել էին սրբի բարեխոսությունը հայցելու և Սրբազան Հոր օրհնությունը ստանալու: Ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը։

Միջոցառմանը Սուրբ Սարգիս եկեղեցու բակը զարդարել էին Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի սաների ձեռագործ աշխատանքները։


Սրբի տոնի մասին պատմող պատումներն և ավանդույթները ներկայացնող, սիրո և երիտասարդության մասին խրատներ պատմող, ժողովրդական երգ ու պարով հագեցած միջոցառումը վանաձորյան իրականության մեջ դարձել է արդեն ավանդական և սպասված:
Միջոցառման ավարտին սպասված է հատկապես Սբ Սարգիս Զորավարի կերպարը խորհրդանշող ձիավորը, ով ամեն տարի իր բարեմաղթանքներն է հղում երիտասարդներին:
Ներկաները այս տարի ևս վայելեցին «Նարեկացի» երիտասարդաց միության կողմից կազմակերպված արդեն ավանդույթ դարձած միջոցառումների շարքը:


Միջոցառմանը իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» նվագախումբը, «Հայորդաց տան» սաները, «Նել-Նար» պարային համույթը, «Ողջ մնալու արվեստը» Վանաձոր և Իրական դպրոցի կամավորները, երաժշտական կատարումներով հանդես եկան Լինա Եգորյանը, Արկադի Պապյանը, Միլենա Գերյանը։
Հավարտ միջոցառման Սուրբ Սարգիս եկեղեցու այս տարվա խաչքավոր Արմեն Մուրադխանյանի կողմից մատուցվեց ուխտի մատաղ:

Ալավերդիում Օմիկրոն շտամով վարակվածության դեպքերը շատանում են. տեսանյութ

Ալավերդիում նախորդ ամիս հունվարին օմիկրոնով վարակման 1-2 դեպք է եղել։ Այսօր արդեն պատկերն այլ է՝ ամիսը նոր է սկսվել, սակայն թեստերի մոտ 70 տոկոսը դրական է՝ օմիկրոնով վարակման 100-ից ավելի դեպք է հաստատվել։ Մանրամասները «Անկյուն+3»-ի ռեպորտաժում։

Համայնքների կալանավորված ղեկավարներ եւ կառավարման ճգնաժամ ՏԻՄ-երում. «Region5+» (ամբողջական տեսանյութ)

Արտահերթ խորհրդարանական ընտրություններով ճգնաժամը երկրում հանգուցալուծվե՞ց, թե՞ ոչ. ընդդիմության և իշխանության գնահատականները տարբեր են: Բայց որ ճգնաժամը տեղափոխվեց տեղական ինքնակառավարման մարմիններ, ակնհայտ է:

Հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո շատ համայնքներ դեռ ցնցվում են: Փաշինյանի թիմը պարտվեց Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Գորիսում, Մասիսում, Մեղրիում, Կապանում, Վեդիում և մի շարք այլ համայնքներում:

Նիկոլ Փաշինյանը, արձանագրելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասսայական պարտությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում, այսպես արձագանքեց. «ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված»:

Գնանք «Քաղաքացիական պայմանագրի» «երազանքի հետքերով» և տեսնենք՝ ընտրություններին և դրանից հետո ինչ տեղի ունեցավ Հայաստանի մի շարք համայնքներում: Չնայած հիշյալ հայտարարությանը, պարզվեց՝ երազանքի պատկերացումները հայտարարվածից տարբեր են: Ընտրություններից առաջ և հետո քրեական գործեր ի հայտ եկան:

#Region5+-ի հերթական թողարկումը դիտեք MIG հեռուստաընկերության եթերում.

Համայնքների կալանավորված ղեկավարներ և կառավարման ճգնաժամ ՏԻՄ-երում. տեսանյութ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններով ճգնաժամը երկրում հանգուցալուծվե՞ց, թե՞ ոչ. ընդդիմության և իշխանության գնահատականները տարբեր են: Բայց որ ճգնաժամը տեղափոխվեց տեղական ինքնակառավարման մարմիններ, ակնհայտ է: Հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո շատ համայնքներ դեռ ցնցվում են: Փաշինյանի թիմը պարտվեց Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Գորիսում, Մասիսում, Մեղրիում, Կապանում, Վեդիում և մի շարք այլ համայնքներում:

Նիկոլ Փաշինյանը, արձանագրելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասսայական պարտությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում, այսպես արձագանքեց. «ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված»: Գնանք «Քաղաքացիական պայմանագրի» «երազանքի հետքերով» և տեսնենք՝ ընտրություններին և դրանից հետո ինչ տեղի ունեցավ Հայաստանի մի շարք համայնքներում:

Չնայած հիշյալ հայտարարությանը, պարզվեց՝ երազանքի պատկերացումները հայտարարվածից տարբեր են: Ընտրություններից առաջ և հետո քրեական գործեր ի հայտ եկան:

#Region5+-ի հերթական թողարկումը դիտեք MIG հեռուստաընկերության եթերում

http://migfm.am/

Վանաձորը 100 օր առանց համայնքապետի. տեսանյութ

 

Վանաձոր - Wikiwand

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնելով՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը դատական հայց էր ներկայացրել դատարան։ Հայցի պատճառով արգելանք էր դրվել նորընտիր ավագանու կողմից հրավիրվող նիստերի վրա, որի ընթացքում ավագանու կողմից համայնքապետ էր ընտրվելու։ Այստեղից էլ ծնունդ առան շղթայական խնդիրները․

Դատական գործընթացներին ընդառաջ ավագանին հունվարի 21-ին 1 օրակարգային հարցով արտահերթ նիստ հրավիրեց։ Ավագանու անդամների մեկ 3-րդի ձայներով փաստաբան ընտրեցին և նրան լիազորեցին դատական ատյաններում իրենց շահերը պաշտպանելու։ Սակայն, ստեղծված իրավիճակում կոնֆլիկտն իր գագաթնակետին էր հասել դեռևս դեկտեմբերի 16-ին, երբ կալանավորվեց ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած Ասլանյան դաշինքի առաջին համարը, Վանաձորի նախկին քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանը։

Հաշվի առնելով ժամանակահատվածը՝ Մամիկոն Ասլանյանը դիտարկվում է որպես քաղբանտարկյալ․ Լոռու մարզպետը, որը ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն էր, գտնում է, որ ընտրություններն ու պատասխանատվություն կրելը չպետք է իրար խառնել․ Իսկ քաղաքացիների կարծիքները հակասական են․․․․

Ավագանու անդամ Գայանե Քալանթարյանն իր խոսքում նշեց, որ սա կարևորագույն իրավիճակ է, որը պետք է լինի իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների ուշադրության կիզակետում․ խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում․ Վանաձոր խոշորոցված համայնքում ստեղծված իրավիճակն անձի խնդիր չէ, այլ խոշորացված համայնքի արդեն ահագնացող խնդիր։

http://migfm.am/

Մոտ 20 երկիր կոչ է արել իրենց քաղաքացիների լքել Ուկրաինան

Около 20 стран за сутки призвали своих граждан покинуть Украину —  Рамблер/новости

Մասնավորապես, Ուկրաինայից հեռանալու կոչով հանդես են եկել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, Իսրայելի, Կանադայի, Հունաստանի, Նոր Զելանդիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆինլանդիայի, Չեռնոգորիայի, Էստոնիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Բելգիայի, Գերմանիայի և Լիտվայի  իշխանությունները։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 16-ը հայտարարեց Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկի օր։ Այս ամսաթիվը նա նշել է արեւմտյան երկրների, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ։

Սակայն Բայդենի մասին լուրերին գրեթե միաժամանակ Bloomberg գործակալության կայքում հոդված է հրապարակվել, որում ենթադրյալ ներխուժման մեկնարկի ամսաթիվը փետրվարի 15-ն է։ Ըստ «գործին ծանոթ» անանուն աղբյուրների՝ Ռուսաստանի գործողությունները կարող են ներառել սադրանք Դոնբասում կամ հարձակում Կիևի վրա։

Ներխուժման թեմայով խոսել է նաև Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կարող է ագրեսիվ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի դեմ Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ։ Միաժամանակ նախագահի օգնականն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի պնդում, թե Ռուսաստանը վերջնական որոշում է կայացրել Ուկրաինայի դեմ ուժի կիրառման վերաբերյալ։

Lenta.ru

Սուրբ Սարգսի մասունքակիր աջը…

Нет описания фото.

Սուրբ Սարգսի մասունքակիր աջը՝ պատրաստված մեր ժամանակաից, տաղանդաշատ, Մեծ վարպետի՝ Մամիկոն Մխիթարյանի արվեստանոցում:
Պահպանվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Սուրբ Սարգսի տոնը.

Սուրբ Սարգիս (նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, երիտասարդների օրհնության օր), Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից է։
Այս տարի, Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների տոնը նշում է փետրվարի 12-ին:
Нет описания фото.
Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Ըստ ավանդության Սուրբ Սարգիսն իր նահատակվելուց առաջ մի աղոթք է արել՝
Տեր Աստված, բոլոր նրանց ովքեր կհիշեն իմ անունը, իմ անվան միջոցով կդիմեն քեզ և ինչ-որ բան կխնդրեն քեզանից, իրականություն դարձրու: Այսինքն` դա մեծագույն սիրո դրսևորում է՝ նա այնքան խորը նվիրյալ քրիստոնյա է, որ չի մտածում՝ Աստված ինձ այս չարչարանքներից հեռու պահիր կամ փրկիր, ասում է՝ երբ ես կնահատակվեմ, կլինեմ քո հավատարիմ զինվորը, սակայն այն բոլոր քրիստոնյաները, որոնք նեղության մեջ կլինեն, իմ անունը կտան աղոթի ժամանակ, լսիր նրանց:
Ահա այս պատճառով Հայ Առաքելական եկեղեցին նրան դարեր շարունակ իբրև սիրո բարեխոս է ընդունել և Սուրբ Սարգսի տոնն էլ կոչվում է սիրո տոն:
Возможно, это изображение (в помещении)

2021 թվականին Լոռու մարզի 38 համայնքներում իրականացվել է 4.5 մլրդ դրամ արժողությամբ 108 ծրագիր. (տեսանյութ)

2021 թվականին Լոռու մարզի 38 համայնքներում իրականացվել է 4.5 մլրդ դրամ արժողությամբ 108 ծրագիր:

Մարզպետ Արամ Խաչատրյանի խոսքով՝ մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում են զբոսաշրջության, առողջապահության, կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության և շատ այլ ոլորտներ։
Չնայած առկա դժվարություններին, մարզկենտրոն Վանաձորն ու մարզի մյուս համայնքներն ավելի բարեկարգ ու գրավիչ դարձնելու համար 2022-ին ևս մշակվելու են սուբվենցիոն ծրագրեր, կատարվելու են հստակ քայլեր։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՈՒԵՐԼԻՖՏԻՆԳԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ

Օրինականացրել են 80 ինքնակամ կառույց, վճարել փաստացի չկատարված աշխատանքների դիմաց. կոռուպցիոն չարաշահումներ Սպիտակի համայնքապետարանում ...

Փետրվարի 10-ին Սպիտակի համայնքապետարանում համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալեց Սպիտակ համայնքի բնակիչ, Հայաստանի Պաուերլիֆտինգի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների դոցենտ Գագիկ Սարոյանին և Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ պատանիների հավաքականի մարզիչ, «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզիչ Գոռ Բարսեղյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը և աշխատակազմի   առաջատար մասնագետ Մելանյա Դանիելյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2022 թվականի ուժային եռամարտի բնագավառում անելիքները, ինչպես նաև Սպիտակ խոշորացված համայնքը «Առողջ մարմնում առողջ ոգի» ծրագրում ընդգրկելու վերաբերյալ։

ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահը խոստացավ համայնքում կազմակերպել Հայաստանի առաջնություններից մեկը, որը հետագայում կկրի շարունակական բնույթ։ Գագիկ Սարոյանը նշեց, որ Սպիտակ խոշորացված համայնքն արդեն ունի Աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ և սպորտի վարպետներ և արդեն 5 տարի է, ինչ Սպիտակի Պաուերլիֆտինգի հավաքականը՝ ի դեմս մարզիչ հանրապետական կարգի մրցավար Գոռ Բարսեղյանի, զբաղեցնում է պատվավոր առաջին հորիզոնականը։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը վստահեցրեց, որ համայնքում շարունակվելու են ուշադրության կենտրոնում պահվել թե՛ մարզադպրոցները և թե՛ մարզիկները, ինչն էլ կխթանի մեր համայնքում  մասսայական սպորտի զարգացմանը։ Քննարկվեց նաև մարզիկների բարձրագույն կրթություն ստանալու կարևորությունը, որոնց ապագայում հնարավորություն կտրվի դառնալու  մարզիչներ, ուսուցիչներ, սպորտի վարպետներ։ Պաուերլիֆտինգի նախագահը նշեց նաև, որ «Այսօրվա մարզիկը վաղվա զինվորն է»  և թո՛ղ Սպիտակ համայնքի մարզիկների ձեռքբերումները օրինակ ծառայեն մյուսների համար՝ հզորացնելով մեր հանրությունը։