Գլխավոր Блог էջ 23

Օլեգ Դուլգարյան. այս փոփոխությունը կատարվել է, որպեսզի հիմք լինի Ամուլսարի հանքը շահագործելու համար (տեսանյութ)

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի կարծիքով՝ այս փոփոխությունը կատարվել է, որպեսզի հիմք լինի Ամուլսարի հանքը շահագործելու համար։

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ Դուլգարյանն ասաց․- «Օրինագիծը վտանգավոր է, այնտեղ նշված է, որ ընդերքօգտագործող այն ընկերությունները, որոնք եթե ֆորսմաժորային իրավիճակի պատճառով չկարողանան սահմանված ժամկետում իրականացնել գործունեություն, ապա իրենց դիմումի հիման վրա լիազոր մարմինը նրանց գործունեության ժամկետը կերկարացնի։ Իսկ ֆորսմաժորային իրավիճակ են համարում, ըստ այդ փոփոխության, քաղաքացիական անհնազանդությունը։ Քաղաքացիական ցույցեր մեր երկրում շատ են լինում, սկսած՝ Մեծ Այրումի Նահատակի պոչամբարի կողքին նոր պոչամբարի կառուցման թեման, եւ վերջացրած՝ Ամուլսարով։ Օրինագիծը կարծես հատուկ գրված լինի, որպեսզի հիմք հանդիսանա Ամուլսարը շահագործելու համար, ընդ որում, այն հետադարձ ուժ ունի՝ չորս տարի»։

Օրենքում փոփոխություններ անելու նախագծի հեղինակը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է։ Դիտարկմանը, թե ՏԿԵ փոխնախարարը վստահեցրել էր՝ կառավարությունը չի կարող միայն մեկ կազմակերպության համար ինչ-որ օրենսդրական փոփոխության գնալ, Դուլգարյանն արձագանքեց՝ այդ դեպքում քանի՞ կազմակերպության համար է արվում, եթե այս պահին այլ նախադեպեր չկան…

 

Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ

Возможно, это изображение (13 человек, люди сидят и люди стоят)

Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև տարածքային կառույցների ղեկավարները, տարբեր համայնքներում ներկայացված կուսակցության ավագանու անդամները։
Քննարկվել են կուսակցության զարգացման ռազմավարությունը և հեռանկարները։ Ներկայացվել են քաղաքական ուժի գործունեության ամրապնդմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։
Возможно, это изображение (2 человека, люди сидят и в помещении)
Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել նաև ներկայացված համայնքներում եղած խնդիրների և դրանց լուծմանն ուղղված կուսակցության ընտրած ճանապարհների մասին։ Ընդգծվել է, որ այսուհետ առավել ակտիվ է լինելու քաղաքացիների հետ շփումը՝ նրանց հուզող հարցերի պատասխանները գտնելու համար։
Քննարկվել է նաև աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը։

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում վերակառուցվում է նախկին վարչական շենքը

Возможно, это изображение (в помещении)

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում վերակառուցվում է նախկին վարչական շենքը։ Աշխատանքների ավարտից հետո այն համայնքին կծառայի որպես մանկապարտեզ։

Ծրագիրը մեկնարկել է դեռևս նախորդ տարի, այն այժմ ավարտական փուլում է։ Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմել է 51 մլն 635 հազար դրամ:

 

Нет описания фото.

Ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 47 մլն դրամ, որից 25.85 մլն-ը կազմել է պետբյուջեի ներդրումը և 21.15 մլն` համայնքային:

 

Возможно, это изображение (в помещении)

Ծրագրով իրականացվել է մոտ 200 քառ. մետր մակերեսով շենքի հիմքերի ուժեղացում, կառուցվել է տանիքը, տեղադրվել են դռներ և պատուհաններ, կառուցվել է մամլոգրանիտե հատակ,կատարվել է ներքին և արտաքին հարդարում, անցկացվել է ջեռուցման համակարգ, ներքին և արտաքին ջրամատակարարման ցանց, կոյուղի:
Ծրագրի հիմնական շահառու է շուրջ 870 բնակիչ:

«Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն». Արթուր Հովհաննիսյան

hayastany-patrast-e-adrbejani--n236105-1

Մարտի 31-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
քարտուղար, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր
Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիի և Երևանում գտնվող
Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավորներ, Հայաստան-Չեխիա բարեկամական
խմբի անդամներ Արփի Դավոյանը և Մերի Գալստյանը:

Հայաստանի Ազգային ժողովում` Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել
է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի վերջին
օրերի սանձազերծած սադրանքները:

«Պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով`
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է էթնիկ
զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում»,- ասել է
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը: Նա
անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի տարածած ստահոդ լուրերին,
թե իբրև հայկական կողմը ՌԴ-ին է փոխանցել իր հաշվեկշռում եղած չորս
ռազմական ինքնաթիռ, թե իբրև Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի
հետ խաղաղության շուրջ բանակցություններից: «Դա բացարձակ
ապատեղեկատվություն է»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:
Դիմելով չեխ գործընկերներին`«Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության քարտուղարը կոչ է արել հասցեական գնահատական
հնչեցնել խնդրի վերաբերյալ: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը
պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ
բանակցություններ սկսելուն:
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ ստացած տեղեկատվությունը փոխանցում են
ի պատկանելույն:
Այնուհետև հանդիպման մասնակիցներն անդրադարձել են երկուստեք
բնապահպանական խնդիրներին, ընդգծել դրանց լուծման
անհրաժեշտությունը: Կարևորվել են նաև երկու երկրների գործարարների
միջև կապերի խթանման ուղղությամբ տարվող քայլերը:
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ առանց գործարարների ակտիվ
մասնակցության` հնարավոր չէ լուծել տնտեսական ու բնապահպանական
խնդիրները:
Արթուր Հովհաննիսյանը ողջույններ է փոխանցել Չեխիայի
խորհրդարանում նորաստեղծ Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

 

Տեղի է ունեցել հեռախոսազրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ:

Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը եւ ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ:

Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչներին՝ բարձրախոսներով արվող հայտարարություններով ահաբեկելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է, որ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ստորաբաժանումների այս գործողությունները եւ ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հարցեր է առաջացնում եւ ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել այդ իրավիճակի հետաքննություն անցկացնելու հարցին դրական վերաբերմունք ցուցաբերելու համար:

Վարչապետը ՌԴ նախագահին է ներկայացրել հայկական կողմի ակնկալիքը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար: Նրանք երկուստեք կարեւորել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը:

Հանրային սննդի կետերում ծխելն արգելող օրենքի ընդունման պատճառով մասնագիտացված սրահները փակման եզրին են. քննարկում ԱԺ-ում

Возможно, это изображение (6 человек, люди сидят и люди стоят)

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տնտեսական բլոկի պատգամավորներիս նախաձեռնությամբ մարտի 31-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ հիշեցնելով, որ  մարտի 15-ից ուժի մեջ են մտել հանրային սննդի եւ այլ վայրերում ծխելու սահմանափակումները:

Դրանից հետո, ըստ պատգամավորի,  ստացվել են մի շարք բողոքներ եւ առաջարկներ որոշ տնտեսվարողներից, մասնավորապես՝ ծխելու մասնագիտացված ակումբների սեփականատերերից: Օրենքի կիրառման հետեւանքով ծխելու մասնագիտացված սրահները փակման եզրին են հայտնվել։

«Նարգիլեի գործարար համագործակցության» միության ՀԿ նախագահ Ժորա Փանոսյանը տեղեկացրեց, որ իրենք առաջարկում են նարգիլե ակումբների համար սահմանել առանձին լիցենզիա, իսկ անհավասար մրցակցային պայմաններից խուսափելու համար պատրաստ են իրենց ակումբներից հանել խոհանոցը եւ վճարել հարկեր:

Հաշվի առնելով հանրության առողջության կարևորությունը չպետք է անտեսել ոլորտի տնտեսվարողներին ու նրանց առջև ծառացած խնդիրները, ի վերջո առողջ տնտեսությունը նույնպես առաջնային է»,-գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, մարտի 15-ից  հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը:

Նիկոլ Փաշինյան. Արցախի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ

Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել. Նիկոլ Փաշինյան ...

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը Արցախից նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում և ըստ էության այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է, կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սրանով  է նաև հիմնավորվում Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն ինչից, այդ թվում հազարամյա եկեղեցիների, խաչքարների գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Փառուխի իրադարձությունները փաստում են, որ ԼՂ հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ։

«Նախկինում մենք առաջարկել ենք լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը եւ կլուծեն ռազմականացված շփման գծի հարցը, նկատի ունեմ Փառուխի հետ կապված իրադարձությունները: Առաջարկի էությունը հետեւյալն է. արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի եւ պայմանավորվածությունների կատարումն ամրացնել կոնկրետ երաշխիքներով: Այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունն ակնհայտ է հատկապես հիմա»,- նշել է վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել։

Լոռու մարզում մարտի ընթացքում տեղացած ձյան աննախադեպ ծավալի պատճառով մեծացել է բնական աղետների վտանգը (տեսանյութ)

 

Լոռու մարզում մարտի ընթացքում տեղացած ձյան աննախադեպ ծավալի պատճառով մարզում մեծացել է բնական աղետների վտանգը։
Հետագա խնդիրներից խուսափելու նպատակով Լոռու մարզպետարանն ուշադրության կենտրոնում է պահում ստեղծված իրադրությունն ու համակարգում կատարվելիք աշխատանքները։
Մանրամասները՝ տեսանյութում.

 

🌨

Ոստիկանները վնասազերծել են դիմակավորված ու զինված անձանց. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Մարտի լույս 30-ի գիշերը ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել։ Օպերատիվորեն դեպքի վայր հասած Քաջարանի ոստիկանները նկատել են, որ խանութի սրահից դիմակավորված անձ է դուրս եկել ու փախել, իսկ ևս երկուսը խանութում են։

Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետը ներկայանալով՝ պահանջել է հանձնվել։ Այդ ընթացքում դիմակավորված անձինք ինքնաձիգով կրակել են։ Գնդակը, բարեբախտաբար, ոստիկանին չի դիպել։ Բաժանմունքի պետը սկսել է բանակցել։ Տագնապով օգնության են հասել Սյունիքի մարզային վարչության ու տարածքային բաժինների օպերատիվ խմբերը՝ վարչության պետի գլխավորությամբ։ Բանակցությունները շարունակվել են, ինչի արդյունքում դիմակավորված անձինք դուրս են եկել խանութից, բերման ենթարկվել ու ձերբակալվել։

Նրանք Քաջարան քաղաքի 28 և 30 տարեկան բնակիչներ են։ Ժամեր անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու բերման են ենթարկել խանութից փախած անձին, որը ևս ձերբակալվել է։ 29-ամյա երիտասարդը նույնպես Քաջարանի բնակիչ է։
«Կալաշնիկովի» ինքնաձիգն ու «Ջ-1» նռնակն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Արսեն Հարությունյանը Հայաստանի պատմության առաջին ազատ ոճային ըմբիշն է, որը դառնում է Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն (տեսանյութ)

Վստահ էի, որ հետ եմ բերելու կորցրած միավորները. Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյանը Հայաստանի պատմության առաջին ազատ ոճային ըմբիշն է, որը դառնում է Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:
Իսկ նա դեռ 23 տարեկան էլ չկա…
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Արսեն Հարությունյանը միավորների բացարձակ առավելությամբ (15-3) հաղթեց թուրք Սուլեյման Աթլինն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Սա Արսեն Հարությունյանի Եվրոպայի առաջնություններում երկրորդ ոսկե մեդալն էր, առաջինը 2019թ-ին էր: