Թեժ լեռան հովտում 50-րդ անգամ անցկացվել է «Լոռվա Ձմեռ» մարզատոնահանդեսը. (տեսանյութ)

203

Լոռու մարզի Թեժ լեռան հովտում անցկացվել է «Լոռվա Ձմեռ-2024» ավանդական մարզատոնահանդեսը: Կեսդարյա պատմությամբ ձմեռային սիրված տոնն իր շուրջն է համախմբել մեծերին ու փոքրերին, որոնք մաքուր օդ են վայելել և ուժերը չափել ձմեռային սպորտաձևերում: Վանաձորի համայնքապետարանը պատվոգրեր ու մրցանակներ է սահմանել հաղթողների համար:

Սկզբում այն կոչվում էր «Կիրովականի ձմեռ»: Հետագայում վերանվանվեց «Լոռվա Ձմեռ», և արդեն կես դար Վանաձորի մերձակա Թեժ լեռան հովտում այն իր շուրջն է համախմբում հարյուրավոր մարդկանց: Բացառությամբ անձյուն ձմեռների, երբ տոնահանդեսը չէր անցկացվում, Թեժ լեռան հովիտ են գալիս ձմռան սիրահարները՝ ուժերը չափելու մի շարք մարզաձևերում՝ ասում է Վանաձորի համայնքապետարանի սպորտի բաժնի պետ Սասուն Բեգլարյանը.

«17 մարզաձև ա, ֆուտբոլ ա, կշռաքարի բարձրացում, ձնագնդի նետում , պարկակռիվ, բարձակռիվ, ձմեռային մի քանի ձև ա, լեռնադահուկ»:

«Լոռվա Ձմեռը» սիրված տոն է, որովհետև այն գունավորում է ձմեռային կյանքը,- արկածային ժամանցում մասնագիտացած «Նիգմա քվեստ» ակումբի համահիմնադիր Մանե Պապյանն է ասում: Այն միավորում է ուրախ ժամանցն ու ձմեռային մարզաձևերը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ