Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ճանաչողական այցով եղավ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում













Սպիտակի ԵՄՔԱ-ում տեղի ունեցավ Սպիտակ խոշորացված համայնքի սեղանի թենիսի բաց առաջնություն: Սպիտակի ԵՄՔԱ-ում նման առաջնությսւնները դեռ վաղուց էր որոշվել ավանդույթ դարձնել և ամեն տարի Սպիտակ համայնքում կազմակերպել սեղանի թենիսի Հայաստանի բաց առաջնություն՝ ակնկալելով նաև համաքաղաքացիների և գործարարների գործուն աջակցությունը, որոնք տարվա ընթացքում կրելու են շարունակական բնույթ։
Առաջնությանը ներկա էին Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը, Սպիտակի ԵՄՔԱ-ի տնօրեն Ալվարդ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք և բնակիչներ։ Մարզիկները մարտական էին տրամադրված, և առաջնությունն ընթացավ թեժ պայքարում, նրանք ցուցադրեցին գեղեցիկ և գրագետ խաղ:
![]()
Առաջնության առաջին, երկրորդ և երրորդ պատվավոր տեղերն զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։
Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը շնորհավորեց մարզիկներին ձեռք բերած հաջողությունների համար, շնորհակալություն հայտնեց մշտապես համայնքի մարզական պատիվը բարձր պահելու համար և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու նրանց թե’ լիարժեք մարզումներին, և թե’ մասնակցությանը տարբեր մրցումներին:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ ու պատվավոր առաջին հորիզոնականներ։
![]()
Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նա հրապարակել է հայրենիք վերադարձած ռազմագերիներ անունները.
Տարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ

![]()
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Հանրապետության նախագահի ընտրությանը չմասնակցելու որոշման մասին։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նշել են՝ չնայած նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող, իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական թեկնածուին:
Միաժամանակ նշվում է, որ ավելի վաղ քննարկել էին թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը: