Մարզպետը ճանաչողական այցով եղավ «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության Վանաձորի մանաճյուղում







Ամերիկյան Discovery ընկերությունը կդադարեցնի իր հեռուստաալիքների հեռարձակումը Ռուսաստանի տարածքում: Այս մասին հայտարարել է Reuters-ը՝ հղում անելով ընկերության տարածած հայտարարությանը:
Variety ամսագրի տվյալով՝ դադարեցվելու է 15 հեռուստաալիքի հեռարձակում, մասնավորապես HGTV, Animal Planet, TLC և Eurosport:
Ավելի վաղ ՌԴ տարածքում հեռարձակումը դադարեցնելու մասին էին հայտարարել ամերիկյան CNN-ը, գերմանական ARD-ը և ZDF-ը, իտալական պետական RAI-ն և մի շարք այլ օտարերկրյա ԶԼՄ-ներ:




Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ: