Երկրաշարժը ցնցել է նաև Սեդվու Սուրբ Նշան եկեղեցին. (Ֆոտոշարք)









Բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Մելիքսեթյանը 30 տարեկան էր, երբ անցավ զինվորական ծառայության: Մինչ այդ սովորում էր, դասավանդում և զբաղվում հասարակական ակտիվ գործունեությամբ:
Մասնագիտությամբ դեղագործ Վահեն ցանկանում էր Հայաստանում զարգացնել կլինիկական դեղագիտությունը: Սակայն ճակատագիրն այլ որոշում էր կայացրել․ 2020թ․ հոկտեմբերի 8-ին մարտական գործողությունների ժամանակ՝ բազմաթիվ կյանքեր փրկելու ընթացքում, ընդհատվեց նրա կյանքի ու մտքի թռիչքը․
Վահեի մայրը հայոց լեզու և գրականություն է ուսուցանում արդեն իր որդու՝ հերոսացած բժշկի անունը կրող դպրոցում։ Փոքրիկ վահեներին փոխանցում է հայրենասիրություն ու նվիրում․
Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը 7 շրջանավարտ է կորցրել 44-օրյա պատերազմում։ Բոլորին հիշում են, նրանց անուններով դասասենյակներ են անվանակոչվել դպրոցում, դպրոցն էլ՝ Վահե Մելիքսեթյանի անունն է կրում․
Վահեն շատ ծրագրեր ուներ․ նրա կիսատ թողած գործը շարունակում են հարազատները: Ավագ եղբոր կողմից բացվել է Վահե Մելիքսեթյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը դպրոցի գերազանց առաջադիմությամբ աշակերտներին կրթաթոշակ է տրամադրում․
Հիմնադրամի նպատակներից մեկն էլ՝ Կլինիկական դեղագիտությունը Հայաստանում ավելի բարձր մակարդակի հասցնելն է։ Սա Վահեի ամենամեծ երազանքն էր, որի իրագործմանը ձեռնամուխ են եղել նրա հարազատներն ու մերօրյա սերունդը:
Մարինա Անդրեասյան, MIG TVR
![]()
Փետրվարի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ՝ արձանագրվել է 1469 նոր դեպք, կատարվել է 5879 թեստավորում, գրանցված է 30 մահվան դեպք, կա 2587 առողջացած։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414764 դեպք, որոնցից 388780 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16088 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8308 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1588 է:
Ընդհանուր կատարվել է 2857715 թեստավորում։

Փետրվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 21:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: