Գլխավոր Блог էջ 9

Վանաձորի փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

Մայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին արտադրամասերից մեկի մոտակայքում չշահագործվող ինքնաշեն փայտյա ավտոտնակ և ինքնաշեն տնակ (միասին մոտ 48 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։58-ին, մարվել՝ 02։02-ին։ Այրվել են տնակն ու ավտոտնակը։
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ:

Հողաշերտի փլվածք Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին

Մայիսի 24-ին, ժամը 21։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 մ երկարությամբ և մոտ 3 մ լայնությամբ հողաշերտի փլվածք՝ վնասելով ավտոճանապարհի մեկ գոտի, ներկա պահին առկա են ճաքեր և կրկնակի փլուզման վտանգ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները` սահմանափակել երթևեկությունը:

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

Մայիսի 24-ին, ժամը 13:41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Սուխումի փողոցի վերջնամասում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չերկասի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին, մարվել՝ 14։11-ին։ Այրվել են ավտոմեքենան և հարակից խորդանոցի փայտե կառուցատարրերը՝ մասնակի(մոտ 5 քմ

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք

Մայիսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 12:08-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմիցգրանցվել է  հյուսիսային լայնության 41.14 և արևելյան երկայնության 4390 աշխարհագրականկոորդինատներով Հայաստան-Վրաստանսահմանային գոտի՝  Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 23 մագնիտուդովերկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցմանուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալուժգնությամբ։

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզայինփրկարարական վարչության ճգնաժամայինկառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որՎանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայինփրկարարական վարչության հրշեջ-փրկարարականջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ գույքով և հարակիցխորդանոցը (մոտ 15 քմ)։