Գլխավոր Блог էջ 8

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ — ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։

Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով.

ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից,

բ) 2025 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից։

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող, զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման կամ այլ հարցերի համար կարող են դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ:

🔗 https://t.me/mil_armenia

Վանաձորում հյուրընկալվել է քույր քաղաք Պոդոլսկի պատվիրակությունը

Հունիսի 7-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հյուրընկալել է Վանաձորի քույր քաղաք Ռուսաստանի Դաշնության Պոդոլսկի քաղաքապետ Գրիգորի Արտամոնովին, նրա տեղակալներ Ալեքսանդր Մամլային, Անժելա Ստուդենիկինային, Օլգա Շաշկովային և աշխատակազմի քարտուղար Դմիտրին Սեմյոնովին։ Քույր քաղաքի պատվիրակության հետ անցկացվել է ջերմ և արդյունավետ հանդիպում։ Քննարկվել են երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնման ուղղությունները, փորձի փոխանակման և մշակութային կապերի խորացման հեռանկարները։

Քույր քաղաքները երկուստեք ցանկություն են հայտնել խորացնել բազմաբնույթ համագործակցությունը, ավելի հաճախ կատարել փոխադարձ այցելություններ, ինչպես նաև դիտարկել տնտեսական կապերի հաստատման և համատեղ նախաձեռնությունների իրագործման ուղղությամբ ծրագրեր՝ նպաստելով տարածաշրջանային զարգացմանն ու փոխշահավետ համագործակցությանը։


Կողմերը միմյանց փոխանցել են հուշանվերներ՝ որպես բարեկամության և փոխադարձ հարգանքի խորհրդանիշ։
Պաշտոնյաներն այցելել են Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որտեղ ծաղիկներ են խոնարհել’ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին։


Պոդոլսկի պատվիրակությունը Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ հանդիպել է Հայրենական պատերազմի վետերան Հենրիետա Մխիթարյանի և Վանաձորում «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Պոդոլսկի ղեկավար Գրիգորի Արտամոնովը բարձր է գնահատել վետերանների ներդրումը խաղաղության պահպանման գործում, ինչպես նաև հուշանվերներ է հանձնել վետերանին։
Նրանք այցելել են Անհայտ զինվորի հուշարձան՝ ծաղիկներ խոնարհել ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների։


Հանդիպումները տեղի են ունեցել ջերմ և բարեկամական մթնոլորտում՝ վերահաստատելով Վանաձորի և Պոդոլսկի համագործակցութունը խորացնելու փոխադարձ պատրաստկամությունը։

Վանաձորը և Պոդոլսկը քույր քաղաքներ են դարձել 2004 թվականին։

Պլանային ջրանջատում Լոռու մարզում հունիսի 5/6-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 5-ին ժամը 12.00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 24.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը.

✅Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսայինի, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, ՋԷԿ C6-6, C6-3, C6-6, C6-8, ՋԷԿ տնակների, Լոռվա խճուղու, Զաքարյան, Ազատամարտիկների, Հերացու, Սանկտ-Պետերբուրգի, Րաֆֆու, Կամոյի, Ռ.Մելիքյան, Այվազովսկու, Արաբկիրի, Տպագրիչների, Բանակի, Միչուրինի, Դպրոցի, Աբովյան, Զորյան, Նիզամի, Չերնիշևսկու, Մանուշյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Հ.Էմինի, Մառի, Լեոյի, Պարոնյան, Իսրայել Օրու, Հալաբյան փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, Սայաթ-Նովայի, Մուրացանի, Աղյուսագործների, Ճավճավաձեյի, Մարտի 8-ի, Չապաևի, Օրբելու, Կարբիշևի, Աղաբաբյան, Կիլիկիայի, Տաթևի, Լոռվա, Լագերի 8, 9 փողոցների, Աղայան փող. 1-59 /կենտ/, 1-74 /զույգ/ տների, Հակոբյան փողոցի կենտ համարի տների և նրբանցքի, Մաշտոցի փող. 1-33 /կենտ/, 2-58 /զույգ/ տների և նրբանցքի, Կնունյանց փող. 1-61 /կենտ/, 2-44 /զույգ/ տների և 2-րդ շենքի, Իսակովի փող. 1-27 /կենտ/, 1-30 /զույգ/ տների, Սունդուկյան 1-15 տների և 1-ին նրբանցքի, Ծատուրյան փող. 1-19 տների, Ն. Ստեփանյան 1-ի կոտորակների և 8-16 տների, Լալվարի փող. 1-11 /կենտ/, 2-24 /զույգ/ տների, Նաիրի փող. 1,3,5 շենքերի, Ներսիսյան թաղամասի 1, 2, 3, 4, 5, 5/1, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14 շենքերի և փակուղու 1 շենքի, Երևանյան փող. 64, 66ա, 68, 70, 70/1, 103, 105, 107, 109 շենքերի:

✅Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Գուգարք, Ամրակից, Գուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ գյուղերի:

💦Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

👉 Հարգելի՛ սպառող.
Ջրանջատումների մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ veolia.am կայքից հետևյալ հղումով՝ https://bit.ly/3tCbkHa, ինչպես նաև՝ մեր տելեգրամյան ալիքում՝ https://bit.ly/3cMZzrV

Արամ Ղազարյանը` ՀՀ Ոստիկանապետ

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:

Նախօրեին Ղազարյանը Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել։

Արամ Ղազարյանը հրաժարական տվեց Լոռու մարզպետի պաշտոնից

Լոռու մարզի սիրելի՛ բնակիչներ,
սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։

Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։

Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։

Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար։

ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ