Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 𝟭𝟯𝟵.𝟵 միլիոն դրամ է հատկացրել Լոռու մարզին
📍 Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 𝟭𝟯𝟵.𝟵 միլիոն դրամ է հատկացրել Լոռու մարզին՝ մասնակցային բյուջետավորման շրջանակում 𝟲 ծրագրի վերաֆինանսավորման և ևս 𝟵𝟲․𝟱 միլիոն դրամ՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 𝟮 ծրագրի համաֆինանսավորման համար։
Արդյունքում՝
🔹 #Ալավերդի և #Ակներ բնակավայրերում գործարկվել է նոր հանրային տրանսպորտ՝ 𝟱 ավտոբուսով,
🔹 #Դսեղում բարեկարգվել է փոքր հրապարակ,
🔹 #Շահումյան բնակավայրում իրականացվում են սպորտային և ֆուտբոլային դաշտերի վերակառուցման աշխատանքներ,
🔹#Գուգարքում կառուցվում է 𝟮 խաղահրապարակ,
🔹 #Ազնվաձորում բարեկարգվում է նախադպրոցական հաստատության խաղահրապարակը,
🔹 #Փամբակում նորոգվում է ճանապարհ և ձեռք է բերվում բազմաֆունկցիոնալ տրակտոր,
🔹 #Ստեփանավանում պարսպապատվում և բարեկարգվում են քաղաքային գերեզմանոցները։
Հրդեհ Սպիտակ քաղաքում
Օգոստոսի 27-ին, ժամը 12։05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Շվեցարական թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։38-ին, մարվել՝ 13։04-ին: Այրվել են խոտածածկույթ և երեք չշահագործվող ավտոմեքենաի թափք։
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ
Օգոստոսի 11-ին, ժամը 19։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքից Սպիտակ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական тоջոկատից մեկ մարտական հաշվար։
Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են«Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազիբալոնների փականները, հոսանքազրկել «Opel» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Հարթագյուղ բնակավայրերում, Վանաձոր քաղաքիմի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
Խնդրում ենք չանհանգստանալ։



















