Գլխավոր Блог էջ 21

Մեր ուղին պատմությունն է/ Ռոբերտ Եղյան /

Թողարկման ընթացքում Ռոբերտ Եղյանը անդրադառնում է մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին` ներկայացնում իր դիտարկումներն ու մտահոգությունները, խոսում պատմական Հայաստանից:

Մեր ուղին հանրային կարծիքն է / Սուրեն Սարգսյան /

Սուրեն Սարգսյանը խոսում է Հայաստանի անկախությունից, ազգային զարթոնքից, երկրի թալանից, իշխանություններից ու ընդիմությունից:

Մեր ուղին գիրն ու գրականությունն է / Հայկազ Քոթանջյան /

Հաղորդման հոյուր` Հայկազ Քոթանջյանը անդրադառնում է իր ստեղծագործական գործունեությանը, արտահայտելով իր պատկերացումները` գրական ուղու մասին:

Մեր ուղին քաղաքականությունն է / Արտավազդ Ալավերդյան /

Արտավազդ Ալավերդյանը ներկայացնում է Հայաստանի ներկայիս ներքաղաքական վիճակը, խոսում Վանաձորի ավագանու շուրջ ծավալվող գործընթացներից:

Երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս արեւմուտք

Դեկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության
սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.06 եւ արեւելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս արեւմուտք, օջախի 10 կմ
խորությամբ 3.4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում եւ Մեծավան, Կաթնառատ, Պրիվոլնոյե գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։