Գլխավոր Блог էջ 18

🇦🇲Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Վարազդատ Լալայանը (109+) երկամարտի 467 կգ արդյունքով (215 + 252) ոսկե մեդալ նվաճեց Բահրեյնում անցկացվող աշխարհի առաջնությունում։

 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Լանջառ-Տիգրանաշեն և Տիգրանաշենի ոլորաններից մինչև Երասխ ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Եղանակային պայմաններից ելնելով Բավրայի անցակետը (Վրաստանի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար։

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելիավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճտանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարներիհամար դժվարանցանելի է (անցանելի՝ միայնանվաշղթաների կիրառման դեպքում):

Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ ենկցորդիչով բեռնատարների համար։ 

Մ2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանողավտոճանապարհը և ՍարավանԶանգեր» կոչվողհատվածը դժվարանցանելի են կցորդիչովբեռնատարների համար։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արթիկի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի, Աշոցքի տարածաշրջաններիավտոճանապարհներին և Տիգրանաշենիոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

ԳորայքԶանգեր» կոչվող հատվածում, Կապանքաղաքում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Ապարանի և Արագածի տարածաշրջաններում բուքէ։

Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկելբացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարմանկենտրոնից ստացված տեղեկատվությանհամաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսավտոճանապարհը փակ է բոլոր տեսակիտրանսպորտային միջոցների համար։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ / Գուգարաց թեմ

Դեկտեմբերի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետի, Մելիտոս եպիսկոպոսի և Մարուգե ճգնավորի հիշատակի օրը։

Այդ օրը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Շահումյան համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցում ժամը 10։00-ին Ուխտի Սուրբ Պատարագ կմատուցի Տեր Ներսես քահանա Ղալայանը։

ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 18:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակաված քաղաքացի անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ` Հ Կ ), «BMW» և  «Opel» (վարորդ` Ա Հ) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը և վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի և մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։