Գլխավոր Блог էջ 17

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը (տեղում է ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Արագածի, Ապարանի տարածաշրջանների (բուք է) և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ավտոճանապարհներին բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է, ճանապարհը դժվարանցանելի է։
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

ՃՏՊ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կան արգելափակված տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Շ․ Ե․, ծնված 1969 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 2002 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևոր Մ․ Գ․-ի (ծնված 1990 թ․) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ ուղևոր Ա․ Հ․-ն (ծնված 1986 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան։

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12:35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող շինություններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է չշահագործվող փայտե տնակ (մոտ 60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։51-ին, մարվել՝ 14։18-ին։ Այրվել են տնակը և մոտակայքում մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Մեր ուղին օրինականությունն է / Գևորգ Քոթանջյան /

Հաղորդման բանախոսը հարցազրույցի ընթացքում խոսում է Լոռու մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերից և դրանց իրավական խնդիրներից, ներկայացնում իր դիտարկումներերն ու տեսակետները: