Գլխավոր Блог էջ 16

Ավտոճանապարհների մասին

❄️Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Աշտարակի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
🌫️Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր, Արտաշատի տարածաշրջանում նույնպես մառախուղ է, տեսանելիուլյունը՝ 100 մետր։
💨Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

❗❗ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗❗

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում նույնպես սպասվում են տեղումներ. բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Հրդեհ Դսեղ գյուղում

Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են չշահագործվող անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ) և ներսում կուտակած անասնակեր (մոտ 90 հակ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։56-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը և 80 հակ անասնակեր՝ մասամբ։

Գործարկվելու է էլեկտրական շչակ, խնդրում ենք չանհանգստանալ։

Իրազեկում. Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայլովկա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Դեկտեմբերի 27-ին Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայլովկա բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին դեկտեմբերի 23-ի դրությամբ

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: