Գլխավոր Блог էջ 15

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժ Վրաստանի Դմանիսի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք
Սույն թվականի դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․36⁰ և արևելյան երկայնության 44.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սարալանջ-«Զանգեր» ավտոճանապարհը՝ դժվարանցանելի:
Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Ապարանի, Արագածի, Թալինի (մառախուղ) տարածաշրջաններում, Ծիլքար գյուղում, Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկ, Դիլիջան, Գավառ, Սիսիան քաղաքներում, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ գյուղերում, «Մեղրու սար», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում և Տիգրանաշենի ոլորաններում (մերկասառույց) տեղում է ձյուն։
Սարալանջ-«Զանգեր», «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածներում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևան-Սևան ավտոճանապարհին, Մայակովսկի, Բալահովիտ, Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղերում մառախուղ է:
Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Արագածի տարածաշրջանում բուք է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին շարունակվում են ձյան մաքրման և ճանապարհի մշակման աշխատանքները (տեսանյութ):


Գուգարքի տարածաշրջան՝ Վանաձոր-Դիլիջան (Մ-8)։
🚜Շարունակվում են ձյան մաքրման և ճանապարհի մշակման աշխատանքները։

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին 28.12.2024

❄️Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Թումանյանի, Գուգարքի, Ճամբարակի, Թալինի, Վայքի, Գորիսի, Տավուշի, Մարտունիի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
💨Արագածից տարածաշրջանում բքի և ցածր տեսանելիության պատճառով Արագածից մինչեւ Ծիլքար ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Վարդենյաց, Սարավանի լեռնանցքները և Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի, Արտաշատի, Եղեգնաձորի, Աբովյանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելությունը՝ 10-50 մետր:
Բաղրամյանի, Տաշիրի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կատարվում են ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ Աշտարակ-Ուշի-Ապարան հատվածում. (տեսանյութ)

🚜Աշտարակի տարածաշրջան (

):
Կատարվում են ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ: