Գլխավոր Блог էջ 145

Հերոս Արեմեն Վահագնի Վեքիլյան

2020 թվականից մեկ տարի է անցել, բազում կյանքեր խլած պատերազմը, խլեց նաև վանաձորցի Արմեն Վեքիլյանի կյանքը Հերոսի մարմինը հանգչում է ընտանեկան գերեզմանոցում, որտեղ ընկերների նախաձեռնությամբ հավաքվել է հերոսի նկարով մի ամբողջ պատ, որպեսզի գերեզման այցելողները ևս ճանաչեն անմահ հերոս Արմեն Վեքիլյանին։ Արմենը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության խաչ շքանշանով, իսկ մոտ օրերս հերոսի մորը կհանձնեն Արիության մեդալ։

«ՄԻԳ» հեռուստառադիոընկերություն, Վանաձոր. Հեռուստատեսահաղորդում «Ալյանս» դեմոկրատական ցենտրիստական կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի հետ

 

«ՄԻԳ» հեռուստառադիոընկերություն, Վանաձոր. Հեռուստատեսահաղորդում «Ալյանս» դեմոկրատական ցենտրիստական կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի հետ

 

Համայնքապետի թեկնածուն ընտրության չեկավ

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի գյուղապետ Ալեքսեյ Նովիկովն էստաֆետը հանձնում է երիտասարդ սերնդին:

Նա 1996թ. գյուղի համայնքնապետն է եղել, իր գործի շարնակությունը թողնում է առավել երիտասարդ սերնդին, որովհետև արդեն 75 տարեկան է: Համայնքի երկարատև պատմության մեջ առաջին անգամն է, որ համայնքի ղեկավարի համար առաջադրվել էին 3 թեկնածուներ: Մինչ այդ այստեղ միշտ պարզ են եղել ընտրությունների արդյունքները:Գործող գյուղապետը հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարելու եկավ օրվա երկրորդ կեսին՝ բարձր տրամադրությամբ, մեծ հույսերով ու լավատեսությամբ:
Առաջադրված 3 թեկնածուներից 2-ը՝  Ալեքսեյ Չիչյովը և Վալերի Նազարովը ընտրության եկել էին անմիջապես իրենց կիրակնօրյա աղոթքից հետո: Նրանք Ֆիոլետովոյում տեղակայված 24/1 ընտրատեղամասում էին 08:25-ին:

Ուղիղ 20։00-ին ընտրատեղամասի դռները փակվեցին։

Թիվ 24/1 ընտրատեղամասում այժմ ձայների հաշվարկման փուլն է:

 

Նարինե Մաթեւոսյան