Գլխավոր Блог էջ 14

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս

Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․84⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Արևաշող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք

Սույն թվականի հունվարի 6-ին` տեղական ժամանակով ժամը 17:28-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․96⁰ և արևելյան երկայնության 45.49⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզում՝ 2-4 բալ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունվարի 6-ին, ժամը 13:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Opel» (վարորդ` Գ․ Ա․, ծնված 1952 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (մոտ 30 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Լ․ Բ․-ն (ծնված 1971 թ․) և Ռ․ Մ․-ն (ծնված 1998 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարները վարորդին դուրս են բերել ձորակից (մոտ 30 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդը և երկու ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Սիրելի՛ բարեկամներ,

«ՄԻԳ» մարզային հեռուստառադիոընկերությունը սրտանց շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ու հաջողակ տարի՝ լի հրաշքներով ու երջանկությամբ․․․

Թո’ղ այս տարի իրականություն դառնան բոլոր սպասումներն ու նվիրական երազանքները։

Ու թող Նոր տարին միայն բարօրություն ու խաղաղություն բերի մեր Հայրենիքին ու մեր ընտանիքներին։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Սիրով`
«ՄԻԳ» մարզային հեռուստառադիոընկերություն:

Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 03:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու 61-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ. բնակիչը ներսում է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:12-ին, մարվել՝ 06:30-ին: Այրվել է տնակը (մոտ 60 քմ). ներսում հայտնաբերվել է Խ․ Ս․-ի (ծնված 1971 թ.) դին: