Գլխավոր Блог էջ 88

Հաշվետվություններով հանդես են եկել Ալավերդի և Օձուն խոշորացված համայնքների ղեկավարները

Возможно, это изображение (7 человек, люди сидят, люди стоят и в помещении)

Մեկնարկել են Լոռու մարզի խոշորացված համայնքների ղեկավարների՝ 2021թ․ ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունների լսումները։
Փետրվարի 23-ին 2021թ․ ընթացքում համայնքներում կատարված աշխատանքների, բյուջեների կատարման տարեկան հաշվետվություններով հանդես են եկել Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը և Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը։
Возможно, это изображение (8 человек, люди сидят, люди стоят и офис)
Հաշվետու նիստերին ներկա են եղել Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պաշտոնյաները, համայնքապետարանների ենթակայության ՀՈԱԿ-ների ներկայացուցիչները, բնակիչներ համայնքների տարբեր բնակավայրերից։
Հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն։ Համայնքների ղեկավարներն անդրադարձել են նաև ներկաների կողմից բարձրացված խնդիրներին, պատասխանել առաջադրված հարցերին։

ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ճեպազրույցը «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերի վերաբերյալ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ճեպազրույցը «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում.

Որքա՞ն ժամանակ կարող է վարակիչ լինել օմիկրոնով հիվանդ մարդը

Штамм "Омикрон" обнаружили уже в 106 странах – ВОЗ – новости на УНН | 22  декабря 2021, 09:18

Օմիկրոնով հիվանդ մարդն ամենից վարակիչ է առաջին 3 օրը, չէ՞ որ հենց այդ օրերին է վիրուսային բեռնվածությունն ամենաբարձրը։ Բայց որոշ պացիենտներ կարող են վարակիչ լինել նաեւ 10 օր։

«Վիրուսը կենդանի սուբստանց չէ, դա զուտ գենետիկ կոդ է, որը, այսպես ասենք, «ընկած» է պաշտպանիչ թաղանթի արտաքին միջավայրում։ Բազմանալու համար նրան տեր է հարկավոր։ Այն մտնում է առողջ բջիջների մեջ եւ օգտագործելով  մեր օրգանիզմի շինանյութը, այսինքն՝ սպիտակուցները, ֆերմենտային համակարգերն ու այլ աղյուսիկները, բազմանում է», «Газете.Ru»-ի հետ զրույցում նշել է բժիշկ Եվգենի Տիմակովը (Ռուսաստան)։

Նրա խոսքով, երբ օմիկրոնը ներթափանցում է օրգանիզմ, սկսում է ակտիվորեն բազմանալ, քանի որ օրգանիզմում դեռեւս դրանից պաշտպանություն չկա (ըստ բազմաթիվ տվյալների՝ հակամարմինները, որոնք մնում են COVID-19-ից կամ նույնիսկ պատվաստումից հետո, չեն պաշտպանում օմիկրոնից)։ Մոտ 3 օր հետո իմունիտետը միացնում է հատուկ պաշտպանական գործառույթներ, ձեւավորում հակամարմիններ եւ սկսում է պայքարել վիրուսի դեմ, ինչը հանգեցնում է վիրուսային բեռնվածության նվազմանը։

«Հենց վիրուսային պիկի ժամանակ էլ մարդը շատ վարակիչ է դառնում։ Որքան ավելի մեծ է վիրուսային բեռնվածությունը, այնքան ավելի շատ վիրուս է անջատվում արտաքին միջավայրում։ Սրանք միմյանց հետ հարաբերակցվող ցուցանիշներ են։ Ընդ որում՝ տարբեր վիրուսներ տարբեր կերպ են պահում իրենց։ Օրինակ, կորոնավիրուսի նախորդ շտամը՝ դելտան, օրգանիզմում բազմանում էր մեկ շաբաթվա ընթացքում։ Իսկ օմիկրոնը, դատելով ամերիկացի գիտնականների գիտական հոդվածից, ամենից վարակիչն է առաջին 3 օրը»,- ասել է մասնագետը։

Ելի հանրային առողջապահության դպրոցի եւ Միրիմուս լաբորատորիայի մասնագետների հետազոտությունը նույնպես ցույց է տվել, որ օրգանիզմի վրա վիրուսային ամենամեծ բեռնվածությունը բաժին է ընկնում առաջին 3 օրերին։ 3 օրից հետո վիրուսային բեռնվածությունը պացիենտների մեծ մասի մոտ սկսել է ընկնել, իսկ վիրուսն օրգանիզմից անհետացել է միջինը 7-9 օրում։

Իհարկե, ոմանք կարող են վտանգ ներկայացնել շրջապատի համար նաեւ վարակվելու 10-րդ օրը։ Բայց 12-րդ օրը պացիենտներից ոչ մեկը դրական թեստ չի ունեցել։

 

Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված 3 երեխա վերակենդանացման բաժանմունքում է, 190 երեխա հոսպիտալացված է:

Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված 3 երեխա վերակենդանացման բաժանմունքում է, 190 երեխա հոսպիտալացված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՆ խորհրդատու մանկաբուժության գծով Սերգեյ Սարգսյանը:

Նրա խոսքով, հունվար-փետրվարին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում մինչեւ 18 տարեկան երեխաների շրջանում քովիդի 39 189 դեպք էր գրանցվել, որոնք հաստատվել էին ՊՇՌ եւ արագ թեստերով: Հաջորդ երկու շաբաթների ընթացքում դեպքերի թիվը մի փոքր նվազել էր:

Մասնագետը հիշեցրեց, որ օմիկրոնը ավելի հաճախ է ախտահարում երեխաներին եւ հիմնականում առաջացնում է վերին շնչուղիների ախտահարումներ՝ ռինիտներ, նազոֆարինգիտ, հազ եւ այլ ախտանիշներ:

Երբեմն օմիկրոնով վարակված երեխաների մոտ այսպես կոչված «կռուպ» էր զարգանում, որը դժվար էր կառավարվում: Հաճախ էին զարգանում նաեւ բռոնխիտներ, աղեստսամոքսային խանգարումներ, ցան, որոշ դեպքերում՝ նաեւ մենինգիտ:

Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսի այս շտամը երեխաների մոտ ավելի հաճախ շնչուղիների վերին հատվածներում էր «կենտրոնանում», չէր հասնում թոքեր, այդ իսկ պատճառով, թոքաբորբերի դեպքերը շատ չեն:

Սակայն, մասնագետի խոսքով, շատ կարեւոր է պարզել, թե երեխաների վրա այս վիրուսը ինչ երկարատեւ ազդեցություն է ունենում: Կա կարծիք, որ ապաքինվելուց հետո երեխաների մոտ կարող են հաճախանալ վիրուսային այլ վարակները:

Հրդեհ է բռնկվել Փամբակի անտառպետության տարածքում

Կրկին հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում

Փետրվարի 22-ին, ժամը 14:26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 8 աշխատակից:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։