Արտագնա աշխատանքի մեկնողնե՛ր, ՌԴ մուտք գործելուց 30 օրում պետք է կատարել հետևյալ գործողությունները

816

ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողնե՛ր, ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանվել են նոր կանոններ – Live News

Հայաստանի Միգրացիոն ծառայությունը հայտնում է՝ 2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն աշխատելու նպատակով մուտք գործելիս ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելու օրվանից 30 օրացույցային օրվա ընթացքում պետք է կատարեն հետևյալ գործողությունները`
Քայլ 1️⃣ Անցնել բուժզննում ( մի քանի այց. նախ այդ ընթացակարգերը անցնելու, ապա բժշկական փաստաթղթերը ստանալու համար): Այս ընթակարգերը անհրաժեշտ է անցնել դակտիլոսկոպիկ հաշվառում և լուսանկարում անցնելու համար։✅
Քայլ 2️⃣Գրանցվել ըստ գտնվելու/բնակության վայրի («գրանցում»регистрация): Սա անհրաժեշտ է դակտիլոսկոպիկ հաշվառում և լուսանկարում անցնելու համար։✅
Քայլ 3️⃣ՌԴ ՆԳՆ լիազոր մարմիններին ներկայացնել բժշկական փաստաթղթերը եւ անցնել դակտիլոսկոպիկ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը ( հաշվի առեք, որ կլինեն մի քանի այց): Ընթացակարգը տևում է 1-2 օր։✅
Նույն գործողությունները/քայլերը պետք է կատարեն Հայաստանի քաղաքացիները, ովքեր մուտք են գործել Ռուսաստան ցանկացած այլ նպատակով, բացառությամբ «աշխատանքից»։ Այդ քայլերը ՀՀ քաղաքացիերը պետք է կատարեն մուտքի օրվանից 90 օրացույցային օրվա ընթացքում, եթե մտադիր են երկրում մնալ ավելի քան 90 օրացույցային օր:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ