Գլխավոր Блог էջ 135

Լոռու մարզի Դարպաս գյուղի մոտակայքում մեքենան կախվել է ձորակը. օգնել են փրկարարները

Ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:52-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել հարակից ձորը։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

 

14-ամյա հայ գեղասահորդուհին պատմության մեջ առաջին անգամ երկու քառակի ռիտբերգեր է արել (տեսանյութ)

 

Կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ ռուսաստանցի հայ գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը երկու քառակի ռիտբերգեր ցատկ է կատարել մրցումներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Դա տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստանի առաջնությունում ազատ ծրագրի կատարման ժամանակ։

Ազատ ծրագրի համար մարզուհին ստացել է 160,68 միավոր։

Նշենք, որ Ադելյա Պետրոսյանը մարզվում է Էթերի Թութբերիձեի ղեկավարությամբ։

Ավելի վաղ 14-ամյա Ադելյա Պետրոսյանը Պերմում ընթացող Ռուսաստանի գավաթի խաղարկության ազատ ծրագրի կատարման ժամանակ քառակի ռիտբերգեր ցատկ էր կատարել:

https://www.youtube.com/watch?v=sbrnwEuTtkk

Երբ է կայանալու Վանաձորի անդրանիկ նիստը. մեկնաբանում է աշխատակազմի ղեկավարի ժպ Դավիթ Հակոբյանը

Մենք պետք է դատարանի որոշում ունենանք, որից հետո կարող ենք խոսել Վանաձորի ավագանու նիստ հրավիրելու մասին: Այս մասին դեկտեմբերի 24-ին, Վանաձորի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Վանաձոր համայնքի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը:

«Դատարանի որոշումը երբ եղավ, օրենքի ուժով հաջորդ օրը կնշանակվի ավագանու նիստը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ շատերը դեռ երեկ էին ասում, որ նիստ չի լինելու, այսինքն սա գծված սցենար է եղել, Հակոբյանն արձագանքեց. «Ես առաջնորդվել եմ օրենքով, այդ հարցի հասցեատերը ես չեմ»:

Հարցին, թե ով է կազմակերպելու համայնքի աշխատանքները, նա պատասխանեց. «Դուք գիտեք, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կար, որի լիազորությունները դադարել են, այս պահին աշխատակազմի ղեկավարի լիազորությունները ես եմ կատարում: Այս պահին համայնքապետի պաշտոնակատար չկա, համայնքապետի տեղակալ նույնպես չկա»: Նա հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցրի՝ նկատելով, որ ինքը պատասխանատու է իր լիազորությունների շրջանակում եւ այդ շրջանակում իր աշխատանքն է կատարում:

Նշենք, որ  դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:

Բացի այդ, պարզվեց, որ ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ:

«Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամներից մեկն էլ հայտարարեց. «Իշխող ուժն այս որոշումով ուղղակի փորձում է խլել վանաձորդու քվեն, որին աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»:

Նշենք, որ երկու օր առաջ բաշխել են Վանաձոր խոշորացված համայնքի նորընտիր ավագանու 33 անդամների մանդատները։

Նշենք, որ ավագանու 33 անդամից 4–ը ինքնաբացարկ էր ներկայացրել, որից 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», մեկը՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից։ ՔՊ–ից ինքնաբացարկ հայտնածներից մեկը մարզպետ Արամ Խաչատրյանն է:

Ավելի վաղ.- դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5-ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է  (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ),  եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:

Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 288 ավտոմեքենա

7 порад, як їздити на машині з «автоматом», щоб він довго служив вірою і  правдою - Dexpens

Դեկտեմբերի 21-ից ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արտաշավան գյուղում, Քուչակ-Ափնագյուղ և Քուչակ-Արտաշավան ավտոճանապարհներին, Արարատի մազի Մասիս, Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում, Մարտունի-Գետափ և Երևան-Մեղրի ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 288 ավտոմեքենա և 204 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Հաշվեքննիչ պալատ. Հայաստանի բանկերը չարաշահել են պետությունից որպես սուբսիդավորում ստացած գումարները

 

Որոշ բանկեր միլիոնների վնասներ են ունեցել | Armlur – Լուրեր Հայաստանից

Պարզվել է, որ Հայաստանի բանկերը որոշ դեպքերում խախտմամբ են օգտագործել այն գումարները, որոնք ստացել են պետությունից որպես սուբսիդիա։ Այս մասին դեկտեմբերի 24-ին Ազգային ժողովում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին ՀՀ 2021 թվականի վերջին վեց ամիսների ընթացքում էկոնոմիկայի նախարարության կողմից պետական ​​բյուջեի կատարման արդյունավետության մասին ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախաձեռնությամբ հաշվետվության քննարկման ժամանակ ասաց տեսչական գերատեսչության վարչություններից մեկի պետ Հակոբ Միհրանյանը։
Վարչության պետը նշեց, որ բանկը, կանոնների համաձայն, կարող է դիմել պետությանը միայն այն դեպքերում, երբ պատրաստ է վարկ տրամադրել ոչ ավելի, քան 12 տոկոսով:

«Սակայն մի քանի դեպքերում սուբսիդիաներ են պահանջվել եւ տրվել 13.5 տոկոսով։ Այս փաստերը կուսումնասիրվեն եւ անհրաժեշտության դեպքում կփոխանցվեն դատախազություն»,- ընդգծել է Միհրանյանը։

https://news.am/arm/news/679177.html