Գլխավոր Блог էջ 99

ՀՀ առողջապահության նախարարություն. 1774 նոր դեպք, 28 մահ` մեկ օրում.

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1774-ով և դարձել 410155: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 18645 մարդ (-834), կատարվել է 2840443 թեստավորում (+6630), առողջացել են վարակվածներից 381700-ը (+2574): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 28-ով և դարձել 8229։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 6-ով և դարձել 1581։

 

2021 թվականին շուրջ 30 բժիշկ է մասնակցել «Բժիշկները Արցախի համար» ծրագրին. (տեսանյութ)

2021 թվականին շուրջ 30 բժիշկ է մասնակցել «Բժիշկները Արցախի համար» ծրագրին, որի շրջանակներում Հայաստանի բժշկական կենտրոնների առաջատար բժիշկները գործուղվել են Արցախի տարբեր շրջաններ՝ իրականացնելու մասնագիտական պարտականություններն առնվազն 2 շաբաթ, առավելագույնը՝ 1 տարի։ Գործուղման ավարտին նրանց փոխարինել է բժիշկների հերթական խումբը։

Ծրագրի մասին պատմող ֆիլմում բժիշկները խոսել են Արցախում իրենց տպավորությունների, աշխատանքային առօրյայի ու կարիքների մասին՝ հատկապես մասնագիտական ռեսուրսների ուղղությամբ։

Եղանակն առաջիկա օրերին. Կանխատեսումներ

Հանրապետության տարածքում`

Փետրվարի  16-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                   13.80C (1979թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -13.60C (1969թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 -0.10C

Սյունիքի մարզ. Փրկարարների ջանքերով արգելափակումից դուրս են բերվել 15 բեռնատար

Փետրվարի 15-ին, ժամը 09:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար:

ԱԻՆ ՓԾ

Ալավերդի քաղաքում խմելու ջուրն աղտոտվել է.

 

Ալավերդու Անկյուն+3- ի մեր գործընկերները տեղեկացնում են, որ բազմաբնակարան շենքերում խմելու ջուրն այսօր դեղին կամ ժանգագույն է եղել։ Մեր տեղեկություններով՝ փետրվարի 13-ի երկրաշարժի հետեւանքով ջրակուտակներում (կապտաժ) փլուզում է եղել, ինչն էլ խմելու ջրի աղտոտման պատճառ է դարձել։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել եւ զուտ խմելու նպատակով կամ առանց եռացնելու չօգտագործել ջուրը՝ մինչեւ մեխանիկական աղտոտվածությունը չվերանա։

http://migfm.am/