Գլխավոր Блог էջ 29

Մենք ապահովել ենք առնվազն 3 բրոնզե մեդալ

Возможно, это изображение 2 человека и в помещении

Հայաստանը ևս մեկ կիսաեզրափակիչի մասնակից ունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ 1/4 եզրափակիչում իր մրցակցին հաղթեց ու հաջորդ փուլ դուրս եկավ 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, ով գեղեցիկ հաղթանակ տոնեց Լատվիան ներկայացնող Իլյա Յուրսենոկսի նկատմամբ։ Այսպիսով կիսաեզրափակիչում Հայաստանն ունի 3 մասնակից։ Մենք ապահովել ենք առնվազն 3 բրոնզե մեդալ։

Էրիկ Իսրայելյանը պարզապես «ռմբահարեց» մոնտենեգրոն ներկայացնող մրցակցին և կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Բուլղարիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության ¼ եզրափակիչում 60 կգ քաշային Իրսայելյանը մրցեց Տոմիսլավ Ջինովիչի հետ ու պարզապես շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին: Մեկնարկային վայրկյաններից հայ մարզիկը տարատեսակ հարվածների մի ամբողջ շարան հասցրեց Ջինովիչին և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը հաշիվ բացեց: Ուժգին հարվածները մեր մարզիկը շարունակեց նաև նոկդաունից հետո և դեռևս առաջին ռաունդը չավարտված ռինգի մրցավարն ու մրցաշարի բժիշկը դադարեցրին մենամարտը ու հաղթանակը շնորհեցին Իսրայելյանին: Այսպիսով երկու հայ բռնցքամարտիկ արդեն կիսաեզրափակիչում է: Երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:

Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է ՌԴ

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է ՌԴ | Առավոտ - Լուրեր Հայաստանից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Օդանավակայանում նրան դիմավորել են ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

Գյումրիի ճանապարհները ե՞րբ կարգի կբերվեն. իրական վիճակն ու պատասխանատուների խոստումները (տեսանյութ)

Գյումրիում վերջին 2-3 տարում փողոցաշինական աշխատանքներ կատարվում են, բայց շատ փողոցներ դեռ շարունակում են մնալ անանցանելի. փողոցային տնտեսությունը հնարավոր չի լինում բարեկարգ վիճակի բերել: Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցները դարձյալ փոսային նորոգումներ են ձեռնարկել:

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:

Փաշինյանը եւ Միշելը քննարկել են նաեւ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարեւորությունը:

Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը եւ ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարեւորությունը: