Գլխավոր Блог էջ 148

Չեն պահպանվել գազի օգտագործման անվտանգության կանոնները. Դատական ժամ.

 

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում է շմոլ գազից թունավորման հետևանքները. արձանագրվել է 4 մահ.

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում Օգոստոսի 11-ին քննվում էր «Էյ-ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի Լոռու ԳՀՏՍ ծառայության Ալավերդու տեղամասի փականագործ Ա. Եսայանի գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել առ այն, որ լինելով վերոհիշյալ ընկերության փականագործ, իր կողմից սպասարկվող Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2/2-րդ շենքի 38-րդ հասցեում գտնվող Յ. Իսրաելյանին պատկանող բնակարանում 2019թ. հուլիսի 2-ին իրականացրել է գազասպառման համակարգերի ոչ պատշաճ և սպառողների կյանքի ու առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ներտնային տեխնիկական սպասարկման ծառայություն:

Ըստ նախաքննության, փականագործն իր աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ մակարդակով է իրականացրել, չի գրանցել բնակարանում հայտնաբերված գազասպառման կանոնների խախտումները, որի արդյունքում 2019թ. դեկտեմբերի 23-24-ն   ընկած ժամանակահատվածում,  գազասպառման սարքավորման ժամանակ վառարանի ծխահեռացման անցուղու բացակայության պայմաններում այրված գազը դուրս չի մղվել  մթնոլորտ, որի արդյունքում առաջացել է մարդու առողջության համար վտանգավոր քանակի ածխածնի մոնօքսիդ (շմոլ գազ), ինչի հետևանքով Յ., Ս.,Դ. Իսրաելյանները և Գ. Ալեքսանյանը թունավորվել են և մահացել:

Օգոստոսի 11-ին կայացած նիստի ընթացքում փորձագետ Վարդան Մազմանյանը ներկայացրեց իր փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքները: Ելնելով այն հանգամանքից, որ գործի քննությունը դեռևս ընթացքի մեջ է, զերծ ենք մնում փորձագետի տված ցուցմունքները հրապարակելուց, դրանք առայժմ հրապարակման ենթակա չեն:

Ա. Եսայանի փաստաբան Ռոման Կոնինյանը դեռևս նախորդ դատական նիստին հանդես էր եկել միջնորդությամբ, որը դարձյալ պնդեց փորձագետի ցուցմունքներից հետո նաև, օգոստոսի 11-ի դատական նիստի ընթացքում, չնայած որ մեղադրող կողմը դարձյալ դեմ արտահայտվեց միջնորդությանը: Դատավորը հայտարարեց, որ կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին Ա. Եսայանի փաստաբան Ռոման Կոնինյանի ներկայացրած միջնորդության մասին որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստի ժամանակ:
Ի դեպ, նախորդ միջնորդությունը մերժվել էր, երբ գործը դատարան
ում դեռևս քննվում էր այլ կազմով:

Նշենք, որ «Էյ-ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի Լոռու ԳՀՏՍ ծառայության Ալավերդու տեղամասի փականագործ Ա. Եսայանի գործը քննող դատավոր Սուրեն Բաղդասարյանը 2021թվականի հունվարի 27-ին ինքնաբացարկ էր հայտնել, ելնելով այն հանգամանքից, որ որդին՝ Գուրգեն Բաղդասարյանը, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Ա. Եսայանի գործն այժմ քննում է դատավոր Լուսինե Ալավերդյանը:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին:

                 Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

 

 

 

Հետքովիդյան և հետպատերազմական տնտեսությունը Լոռու մարզում. Առողջապահություն

Երբ տնտեսության բոլոր ճյուղերը Համաշխարհային պանդեմիայի և Արցախյան պատերազմի ժամանակաշրջանում հարկադիր պարապուրդի էին մատնված, առողջապահությունն աշխատում էր մի քանի անգամ իր ուժերը բազմապատկած:

Քովիդ-19-ի և Արցախյան գոյամարտի ժամանակ ու մինչ օրս, առողջապահությունն առանձնացավ տնտեսության մյուս բոլոր ճյուղերից. Այսինքն, եթե այլ ոլորտներում պարտադրված պարապուրդ կար, աշխատանքի սահմանափակում, կամ արգելք, առողջապահության ոլորտի աշխատանքը մի քանի անգամ բազմապատկվեց: Թեև առողջապահությունը ծառայություն է, բայց տնտեսության ճյուղ է և փորձելու ենք այն դիտարկել տնտեսական տեսանկյունից:

 Եվ այսպես, թվերի լեզվով. Հատկանշական է, որ 2020 թվականի ծառայությունների ոլորտում գրանցված 14.7% նվազման ֆոնին առողջապահության ոլորտը ավելի  լավ պատկեր է գրանցել:

 Ըստ Վիճակագական կոմիտեի՝ առողջապահության ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը 2020 թվականին ընդհանուր առմամբ կազմել է շուրջ  86 մլրդ դրամ: 2019 թվականի համեմատ այն նվազել է 0.1%-ով:


Սա վիճակագրական տվյալների հենքով.հիվանդանոցների գործունեության հասոյթը կազմել է 59 մլրդ դրամ՝ աճելով  2.9%-ով:

 Դարձյալ հիմք ընդունելով Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացվող վիճակագրությունը, կարող ենք արձանագրել, որ 2021թ. հունվար- մայիս ամիսներին առողջապահության և սոցապահովության ծառայություններից ստացվող հասույթը կազմել է մոտ 45 մլրդ դրամ՝ աճելով 42.3 %-ով:Միայն  հիվանդանոցների գործունեության հասոյթը կազմել է 59 մլրդ դրամ՝ աճելով  2.9%-ով:

 Դարձյալ հիմք ընդունելով Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացվող վիճակագրությունը, կարող ենք արձանագրել, որ 2021թ. հունվար- մայիս ամիսներին առողջապահության և սոցապահովության ծառայություններից ստացվող հասույթը կազմել է մոտ 45 մլրդ դրամ՝ աճելով 42.3 %-ով:

https://narlur.blogspot.com/

Ապօրինի ծառահատման դեպք Գյուլագարագում

 

Սեպտեմբերի 2-ին  ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Վ. Դոխոլյանի գործը:

Վ. Դոխոլյանը որպես անտառապահ աշխատում էր «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառտնտեսության 6-րդ պահաբաժնում։ Վերջինս մեղադրվում է իր աշխատանքի հանդեպ անփույթ և անբարեխիղճվերաբերմունք ցուցաբերելու մեջ, որի արդյունքում 2019թ. նոյեմբերի 30-ից մինչև 2020թ. հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մտել են վերոհիշյալ անտառտնտեսության տարածք և օգտվելով նրանից, որ տարածքը չի վերահսկվում, ապօրինի հատել են թվով 87 ծառ, մթերել որպես վառելանյութ և անարգել դուրս բերել անտառից: Այսպիսով պետությանը պատճառել են 2.629.500 ՀՀ դրամի չափով վնաս:

Դատարանը Մ. Մարտիրոսյանի քարտուղարությամբ նշանակել էր դատաքնություն և հանձնարարել որպեսզի սեպտեմբերի 2-ին դռնբաց դատական նիստի ժամանակ ներկա գտնվեն մեղադրողի, տուժողի ներկայացուցիչները և ամբաստանյալը:

Սեպտեմբերի 2-ին հրավիրված դատական նիստին ներկա էին ամբաստանյալ Վ. Դոխոլյանը և Լոռու մարզի դատախազության դատախազ Արամ Ավագայանը: Դատական նիստին չէր ներկայացել տուժողի ներկայացուցիչը, սակայն զանգահարել էր դատարան և տեղեկացրել, որ ինքն այլևս չի աշխատում հիշյալ կազմակերպությունում և իրավասու չէ, որպես տուժող դատարան ներկայանալու: Նիստին ներկա չէր նաև ամբաստանյալի փաստաբանը: Նա ևս զանգահարել էր դատարան և խնդրել, որ դատավորը հետաձգի դատական նիստը, քանի որ ինքը չի կարող ներկա գտնվել նիստին:

Մեղադրող կողմը կարևորեց դատապաշպանի ներկայությունը և խնդրեց դատարանին որպեսզի դատական նիստը հետաձգվի:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում կայացրեց․ նիստը հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը:

https://narlur.blogspot.com/

Հուլիսի 28-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Արտիկ և Ահարոն Աղաջանյանների գործն ընդդեմ «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության:

 

Հուլիսի 28-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Արտիկ և Ահարոն Աղաջանյանների գործն ընդդեմ «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության:

Լոռու մարզում հրդեհի հետևանքով ծխահարվել է մոտ 250 ոչխար, այրվել է 2200 հակ անասնակեր.

Նոր Խաչակապ գյուղում հրդեհի պատճառով ծխահարվել է 250 ոչխար, 28 խոշոր եղջերավոր անասուն դուրս է բերվել անասնագոմից. ԱԻՆ - Այսօր` թարմ լուրեր ...

Սեպտեմբերի 4-ին, ժամը 02:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է կուտակած անսնակեր։

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։40-ին, մարվել՝ 13։08-ին։ Այրվել է մոտ 2200 հակ կուտակած անասնակեր, և հարակից անասնագոմում ծխահարվել է մոտ 250 ոչխար։ Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 28 խոշոր եղջերավոր անասուն։