Գլխավոր Блог էջ 75

Ռուբլու անկումը մեծ խնդիրներ է առաջացրել Վանաձորում. (տեսանյութ)

Վանաձորցի Ռիմա Հակոբյանի 4 տղաներն ամեն տարի արտագնա աշխատանքի են մեկնում և ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը Ռուսաստանից են ուղարկում։ Ռուբլու անկումը մեծ խնդիրներ է առաջացրել ընտանիքում։

Այս ընտանիքը միակը չի Վանաձորում և Հայաստանում։ Փետրվարի 27-28-ի դրությամբ փոխանակման կետերում ռուսական ռուբլին 5․50-ից իջավ՝ հասնելով մինչև երկուսուկես դրամի։ Վանաձորում բնակվող Հակոբյանների ընտանիքում արդեն խուճապ է, քանի որ եկամտի հիմնական աղբյուրը Ռուսաստանից են ստանում, իսկ ռուբլու փոխարժեքը կտրուկ նվազել է։ Նրանց ընտանիքը եզակիներից չէ, բազմաթիվ ընտանիքների եկամտի աղբյուրը արտագնա աշխատանքից է գոյանում։

Փոխանակման կետերում նշում են, որ ռուբլու անկմանը զուգընթաց վերջին մի քանի օրերի ընթացքում պահանջարկն ավելի է մեծացել, իսկ ռուբլու մուտքերը նվազել են մոտ 70 տոկոսով։ Գառնիկ Եզեկելյանը սա աննախադեպ է համարում, քանի որ վերջին 12 տարիների ընթացքում նման դեպք չի հիշում։ Տնտեսագետ Հրայր Պապոյանը ռուբլու կտրուկ անկման հիմնական պատճառը գտնում է տնտեսվարողների վարքագծի մեջ։

Եվ եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը լինի երկարաժամկետ ապա Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է արմատապես փոխվի։ Սա կլինի Հայաստանի կողմից իրականացվող առաջին քայլը։ Ըստ տնտեսագետի այս ճգնաժամը Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացում, որոնցից ճիշտ և ժամանակին օգտվելու դեպքում տնտեսությունը կզարգանա։ Իսկ թե ինչ է սպասվում մոտ ապագայում դեռևս անհայտ է, ամեն ինչ կախված է պատերազմի ավարտից։ Միայն դրանից հետո կտրուկ քայլեր կարվեն տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ։

Լարսը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական հատվածում կա 1000-ից ավելի  կուտակված բեռնատար ավտոմեքենա

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։ Հայտնում է ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Եվրահանձնաժողովը կոչ է անում հրաժարվել Ռուսաստանի նավթից, գազից և ածուխից

Եւրոպական Յանձնաժողովը Գերմանիոյ Կը Սպառնայ` Պատժամիջոցներով – Aztag Daily  – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)

Եվրամիությունը պետք է ամբողջությամբ ազատվի Ռուսաստանից էներգակիրներից՝ դիվերսիֆիկացման, էներգաարդյունավետության և էներգետիկ այլ աղբյուրների անցման միջոցով, Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Էներգետիկան շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը։ Եվրամիությունը պետք է ձերբազատվի ռուսական նավթից, գազից և ածուխից կախվածությունից. Դա անելու համար մենք պետք է դիվերսիֆիկացնենք մատակարարումները, ավելի լավ արդյունքների հասնենք էներգաարդյունավետության ոլորտում և պետք է զանգվածաբար ներդրումներ կատարենք վերականգնվող էներգիայի աղբյուրներում», – Եվրահանձնաժողովի նախագահի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

ՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր ավելի քան 350 խաղաղ բնակիչների մահը

ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը |  General News

Փետրվարի 24-ին ռուսական զորքերի ներխուժումից հետո Ուկրաինայում առնվազն 351 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 707-ը վիրավորվել են, թեև իրական թվերը, հավանաբար, «էականորեն ավելի մեծ են», շաբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը: Այս մասին նշում է «Ամերիկայի ձայն»-ը:

Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) դիտորդները հայտնել են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մեծ մասը պայմանավորված է լայն տարածության վրա պայթուցիկ զենքի, ներառյալ ծանր հրետանիի և բազմաթիվ հրթիռային կայանների, հրթիռային և օդային հարվածների կիրառմամբ:

«ՕՀՄԻԳ-ը կարծում է, որ իրական թվերը շատ ավելի մեծ են, հատկապես կառավարության կողմից վերահսկվող տարածքում, և հատկապես վերջին օրերին, քանի որ որոշ վայրերից ստացված տեղեկությունները, որտեղ ինտենսիվ մարտեր էին ընթանում, ուշանում են, և շատ հաղորդումներ դեռևս սպասում են հաստատմանը»,-ասված է հայտարարության մեջ:

Առաքելությունը հայտարարել է, որ Վոլնովախա քաղաքում հարյուրավոր խաղաղ բնակիչների զոհերի մասին հաղորդագրությունները, որտեղ փորձեր են արվել բացել անվտանգ տարհանման միջանցք, դեռ չեն հաստատվել:

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը այցելել է Արցախի Խրամորթ գյուղ եւ տեղում ծանոթացել իրավիճակին

Возможно, это изображение (7 человек, люди стоят и на открытом воздухе)

Քրիստինե Գրիգորյան.- Արցախ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումները շարունակել եմ Գլխավոր դատախազությունում։ Հանդիպել եմ Արցախի Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, ով մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։
Возможно, это изображение (2 человека, люди стоят и на открытом воздухе)
Այնուհետև այցելել եմ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին և տեղեկացել ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին. Պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում:
Օրվա ավարտին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ ուղևորվել ենք տեղահանվածների ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին, ջերմ զրույցներ ունեցել ընտանիքների հետ: