Ռուբլու անկումը մեծ խնդիրներ է առաջացրել Վանաձորում. (տեսանյութ)

924

Վանաձորցի Ռիմա Հակոբյանի 4 տղաներն ամեն տարի արտագնա աշխատանքի են մեկնում և ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը Ռուսաստանից են ուղարկում։ Ռուբլու անկումը մեծ խնդիրներ է առաջացրել ընտանիքում։

Այս ընտանիքը միակը չի Վանաձորում և Հայաստանում։ Փետրվարի 27-28-ի դրությամբ փոխանակման կետերում ռուսական ռուբլին 5․50-ից իջավ՝ հասնելով մինչև երկուսուկես դրամի։ Վանաձորում բնակվող Հակոբյանների ընտանիքում արդեն խուճապ է, քանի որ եկամտի հիմնական աղբյուրը Ռուսաստանից են ստանում, իսկ ռուբլու փոխարժեքը կտրուկ նվազել է։ Նրանց ընտանիքը եզակիներից չէ, բազմաթիվ ընտանիքների եկամտի աղբյուրը արտագնա աշխատանքից է գոյանում։

Փոխանակման կետերում նշում են, որ ռուբլու անկմանը զուգընթաց վերջին մի քանի օրերի ընթացքում պահանջարկն ավելի է մեծացել, իսկ ռուբլու մուտքերը նվազել են մոտ 70 տոկոսով։ Գառնիկ Եզեկելյանը սա աննախադեպ է համարում, քանի որ վերջին 12 տարիների ընթացքում նման դեպք չի հիշում։ Տնտեսագետ Հրայր Պապոյանը ռուբլու կտրուկ անկման հիմնական պատճառը գտնում է տնտեսվարողների վարքագծի մեջ։

Եվ եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը լինի երկարաժամկետ ապա Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է արմատապես փոխվի։ Սա կլինի Հայաստանի կողմից իրականացվող առաջին քայլը։ Ըստ տնտեսագետի այս ճգնաժամը Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացում, որոնցից ճիշտ և ժամանակին օգտվելու դեպքում տնտեսությունը կզարգանա։ Իսկ թե ինչ է սպասվում մոտ ապագայում դեռևս անհայտ է, ամեն ինչ կախված է պատերազմի ավարտից։ Միայն դրանից հետո կտրուկ քայլեր կարվեն տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ