Գլխավոր Блог էջ 49

Սամարայում ստուգել են Երևանից Մոսկվա թռչող «ականապատ» ինքնաթիռը․ պարզվել է, որ…

Օդանավը փոքր է ՝ ծալվող միջանցքով: Մանկասայլակ ինքնաթիռում. Փոխադրման և պահպանման պայմանների կանոններ

Ինքնաթիռը միջանկյալ վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում՝ ստուգման համար, սպառնալիք չի հայտնաբերվել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Ըստ «Շերեմետևո» առցանց ցուցատախտակի՝ ինքնաթիռը Սամարայից օդ բարձրանալուց հետո պետք է վայրէջք կատարի Մոսկվայում Մոսկվայի ժամանակով 14.44-ին։

Հիշեցնենք, որ անհայտ անձը զանգահարել է Ռուսաստանի համապատասխան մարմիններ ու հայտարարել, որ Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռի մեջ կա ռումբ։

Քրիստոսի արձանը, այնուամենայնիվ, կկառուցվի. արձան-համալիրի մրցութային հանձնախումբը պատասխանել է Հայ եկեղեցուն

Yerevan.Today | Մայր Աթոռն ընդունելի չի համարում Հայաստանում Քրիստոսի արձանի  տեղադրումը

Հայտարարությունում ասվում է. «Ինչպես արդեն գիտեք, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հանձնախումբն ամփոփել է մրցութային առաջին փուլը՝ հնարավորություն տալով 21 հեղինակներին մեկամսյա ժամանակահատվածում լրամշակել իրենց աշխատանքները:  Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում ենք փաստել, որ հանրային դիսկուրսը համարում ենք կայացած, քանզի առ այսօր շարունակում ենք ստանալ հարյուրավոր առաջարկներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի ճարտարապետական լուծումների, տեղադրման վայրի և այլ հարցերի վերաբերյալ:

Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը մեզ համար շատ կարևոր է և գնահատելի: Միևնույն ժամանակ ցանկանում ենք վերահաստատել, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը  ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի մարդկության համար:

Ինչպես նաև մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի՝ դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու:

Կրկին շնորհակալություն ենք հայտնում գաղափարի աջակիցներին և լիահույս ենք, որ աստվածահաճո այս առաքելության մեջ մենք միաբան ենք»:

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհն արդեն մաքրված է

Возможно, это изображение (дорога)

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը ինտենսիվ և հետևողական աշխատանքի շնորհիվ արդեն մաքրված է և բաց է երթևեկության համար։
Խնդրում և հորդորում ենք տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։
Возможно, это изображение (на открытом воздухе)
Возможно, это изображение (1 человек)

ՀՀ-ում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է․ ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար

Լարս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքը, Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված), Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք) փակ են:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համարդժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր և Ալավերդի-Ջիլիզա, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային, Ալագյազ-Արթիկ (բուք) ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Նիգավան և Սարալանջ գյուղերում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձորի Մ. Խորենացու անվան N17 ավագ դպրոց ,,Մեր տան ճրագն է մայրս,, 11դ դասարանի միջոցառում. (տեսանյութ)

ՀՀ ԿԳՆ Վանաձորի Մ. Խորենացու անվան N17 ավագ դպրոց ,,Մեր տան ճրագն է մայրս ,, 11դ դասարանի միջոցառում…