Մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորագրով պարգևատրեց վաստակաշատ պարուսույց և մանկավարժ Լյովա Դերձյանին



Աշխարհի ամենահին բաբելոնյան քարտեզը, մ.թ.ա. 6-րդ դար։
Բաբելոնյան այս կավե տախտակը աշխարհի առաջին հայտնի քարտեզն է: Քաղաքների կենտրոնները նշելու համար օգտագործվում էին շրջանագծեր, և այդ ժամանակվանից քարտեզագիրներն օգտագործում էին այս մեթոդը։ Քարտեզի վրա կա վեց երկիր և յոթ կղզի։ Այդ երկրներն են՝ Բաբելոնը, Ասորեստանը, Հաբբանը, Հայաստանը, Դերի, Բիթ Ջակինուն։ Արտեֆակտը պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում։


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը կիրակի երեկոյան հրաժարականի հայտարարություն էր տարածել, գտնվում է Լոնդոնում, ուր մեկնել էր տարեկան բուժզննում անցնելու նպատակով: Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները:
Ավելի վաղ նախագահը հանդես է եկել հրաժարականի մասին հայտարարությամբ։
«Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:
Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:
Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:
Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:
Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:
Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-ին,

25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 27-ին սպասվում է ձյուն:
Հանրապետության տարածքում` հունվարի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին առավոտյան ժամերին առանձին շրջաններում,
27-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-ի և 24-ի գիշեր աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Պատմում են, որ հայտնի ճարտարապետ ու քանդակագործ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի երիտասարդ դստերը: Իշխանին բացարձակապես դուր չի գալիս այն միտքը, որ իր ազնվական դստերը կարող է կնության առնել հասարակ մի ճարտարապետ: Իշխանը հայտարարում, որ իր դստերը կնության կտա Մոմիկին՝ միայն մեկ պայմանով.
Վարպետը պիտի կառուցի աննախադեպ գեղեցկության մի եկեղեցի սեղմ ժամկետներում՝ ընդամենը 3 տարվա ընթացքում: Մոմիկը պիտի աշխատի միայնակ՝ առանց օգնող ձեռքերի՝ արհեստավորվերի ու շինարարների:

Վարպետը շուրջ երեք տարի՝ օր ու գիշեր, աշխատում է իր գլուխգործոցի վրա. արդյունքն ավելի քան զարմանահրաշ էր, Նորավանքը գրեթե պատրաստ էր ընդունել հավատավորներին, ինչն էլ նշանակում էր, որ Մոմիկը պատվով է անցել փորձությունը:
Հենց այդ պահին, երբ վանքը գրեթե պատրաստ էր, և մնում էր միայն վերջին քարը մշակել և տեղադրել եկեղեցու գմբեթին, դաժան իշխանը, չկամենալով կատարել իր խոստումը, որոշում է դավադրություն նյութել։ Նա իր ծառային ուղարկում է Մոմիկի մոտ, որը, բարձրանալով եկեղեցու գմբեթին, ցած է հրում մեծն վարպետին:
Մոմիկը ընկնում է եկեղեցու գմբեթից, իսկ այդ վերջին չարաբաստիկ քարն էլ գլորվում վարպետի վրա՝ հասցնելով մահացու հարվածը։

Ժողովուրդը հավաքվում է սիրելի ճարտարապետի դիակի շուրջ, երբ վերջապես հաջողվում է բարձրացնել քարը, վարպետի մարմինը հողին հանձնելու համար, բազմությունն ականատես է լինում իսկական հրաշքի․
Մոմիկի հոգին դրոշմվում է քարե սալիկի վրա, որն էլ իր հերթին վերածվում է մի զարմանահրաշ գեղեցիկ խաչքարի:

Ըստ ավանդության, այս առանձնահատուկ խաչքարը Մոմիկի գերեզմանաքարն է: Գերեզմանը պահպանվել է մինչ օրս, իսկ վարպետի մահվան ճշգրիտ տարեթիվը 1333 թվականն է, որը նշված է խաչքարի վրա: