Տեղի ունեցավ Սպիտակ խոշորացված համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման նախագծի հանրային քննարկում

320

 

Քաղաք Սպիտակ/Город Спитак - YouTube

Այսօր՝ հունվարի 24-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սպիտակ համայնքի ավագանու Սպիտակ խոշորացված համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման նախագծի հանրային քննարկում։ Քննարկմանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը, աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանը, քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետԷդգար Թորոսյանը, համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բնակիչներ:
Քննարկման սկզբում աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց հանրային քննարկման մանրամասները, նպատակները, հիմնական մոտեցումներն ու առանձնահատկությունները։ Այնուհետև համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանը ներկայացրեցին 2022 թվականի բյուջեի նախագիծը՝ ըստ հոդվածների։ Քննարկման ժամանակ համայնքի բնակիչները հղեցին իրենց հուզող հարցերն ու ստացան սպառիչ պատասխաններ:
Հիշեցնենք, որ հանրային քննարկումներն իրականացվում են հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների հիման վրա:
Հանրային քննարկումների արդյունքում քննարկման դրված հարցերի առնչությամբ ստացված յուրաքանչյուր առաջարկության (դիտողության) վերլուծության, ինչպես նաև դրանց ամփոփման արդյունքում հանրային քննարկում իրականացնող մարմինն ընդունված առաջարկների հիման վրա կատարում է նախագծի անհրաժեշտ լրամշակումներ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ