Գլխավոր Блог էջ 63

Վարչապետի որոշումը՝ Էդ․ Մարուքյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին

Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան - Mediamax.am

Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Որոշմանը հետևեց Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը, որում տեղեկացնում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը…»:

Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:
Возможно, это изображение (2 человека и в помещении)
Մարուքյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն է, նախկին պատգամավոր: Եղել է 2016-ին կազմավորված «Ելք» դաշինքի անդամ` կազմված ԼՀԿ-ից, Նիկոլ Փաշինյանի անդամակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և Արամ Սարգսյանի առաջնորդած «Հանրապետությունից»:

Հայաստանը կներկայացնի իր զբոսաշրջային ներուժը՝ միասնական տաղավարով

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է․
Վաղը՝ մարտի 15-ից 17-ը MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը կրկին կներկայացնի իր զբոսաշրջային ներուժը՝ մեկ միասնական տաղավարով։
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ` Հայաստանից  ցուցահանդեսին կմասնակցեն 13 զբոսաշրջային ընկերություն։
MITT Moscow Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին Հայաստանը տարեց տարի մասնակցել է։ Ռուսաստանը Հայաստանի զբոսաշրջային ամենամեծ և առաջնային շուկաներից է։ 2021թ․-ին ամենամեծ զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից էին:
Անցյալ տարի Հայաստան էին ժամանել 350,569 ռուսաստանցի զբոսաշրջիկ։
Երեք օրվա ընթացքում հայկական տաղավարում կներկայացվեն Հայաստանի զբոսաշրջային առաջարկների բազմազանությունը՝ արկածային, գաստրո զբոսաշրջություն, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոններ, իրական փորձառություններ, Հայաստանի մշակութային արժեքներ և այլն։
Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողօսեանի և ՌԴ, ԱՊՀ երկրների գործընկերների, ոլորտի կներկայացուցիչների հետ՝ քննարկելու առկա մարտահրավերները և վերջինիս անդրադարձը զբոսաշրջության վրա, ստեղծված իրավիճակում համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը երկրների միջև։

Լոռու ճանապարհները պատշաճ չեն մաքրվում. cvmedia.am (Ֆոտոշարք)

Գարնան կեսին Հայաստանի ավտոճանապարհներին մերկասառույց է։ Հատկապես դժվարանցանելի են Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները։
Ձյուն է տեղում նաև Հայաստանի այլ մարզերում։ 

Չնայած եղանակային անակնկալների մասին նախապես զգուշացրել էր ՀՀ ՇՄ նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը, այնուամենայնիվ ճանապարհը սպասարկող կազմակերպությունները անակնալի են եկել և ճանապարհների մաքրությամբ սկսել են զբաղվել կեսօրին մոտ։ Ֆեյսբուքյան օգտատերերը տարբեր ահազագեր են հնչեցրել սոցիալական հարթակում։ Ահազանգերը եղել են Վանաձորից, Վանաձոր-Ալավերդի մայրուղուց, Ստեփանավանից, Արագածոտնից։

Հիդրոօդերևութաբանները զգուշացնում են, որ ձյան տեսքով տեղումները շարունակվելու են մինչև մարտի 20-ը, կանխատեսվում է նաև օդի ջերմաստիճանի նվազում։

cvmedia.am

Դավիթ Բաբայանը հերքում է Արցախից Ուկրաինայի դեմ կռվելու համար զորք ուղարկելու տեղեկությունը

Դավիթ Բաբայանը Եվրախորհրդարանի քաղաքական ուժերի հետ քննարկել է  տարածաշրջանում ստեղծված իրավիճակը | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Ուկրաինական լրատվամիջոցները երկու օր է ակտիվ տեղեկություն են տարածում այն մասին, թե Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կռվելու համար զորք է բերում Սիրիայից, Սերբիայից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից։

Մասնավորապես The  Kyiv Independent-ը հղում անելով Ուկրաինայի Գլխավոր շտաբին գրում է, որ Ռուսաստանը համալրում է իր զորքերը հարձակման համար։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի արտաքին գործեր նախարար Դավիթ Բաբայանը հերքեց  Լեռնային Ղարաբաղից  Ուկրաինայի դեմ կռվելու զորք ուղարկելու մասին տեղեկությունը։ Բաբայանը մասնավորապես նշեց․«Մենք մեր թվիթերյան էջում այդ մասին պաշտոնապես կգրենք, բայց բնական է, որ այդ տեղեկությունը  չի համապատասխանում իրականությանը։ Այն պարզապես կոպիտ դեզինֆորմացիա է։ Արցախից կամավոր չկան»։

Շարունակելով Բաբայանը նշեց․ «Այն, որ կամավորներ կան Սիրիայից, այն էլ Ուկրաինայի կողմից՝ Ռուսաստանի դեմ կռվող, միանշանակ է։ Թուրքիայից այդպիսի գրոհայիններ տեղափոխվել են, դա փաստ է և բոլորն այդ մասին գիտեն։ Բայրաքթարներն էլ են տանում ու չի բացառվում, որ Սիրիայից այնտեղ հենց ռուսական բանակի դեմ կռվողներ  լինեն։ Իսկ Արցախում Սիրիայից գրոհայիններ չկան, որտեղի՞ց լինեն»։

Դիտարկմանը, թե հրապարակումների մեջ կոնկրետ մատնանշվում է Լեռնային Ղարաբաղից զորք ուղարկելու տեղեկությունը, նշեց․«Այդպիսի բան գոյություն չունի»։

Լոռիում սուբվենիցոն ծրագրերով ներդրումների ծավալը կրկնակի մեծ կլինի

Нет описания фото.

Լոռու մարզպետարանը տեղեկացնում է, որ 2022 թ․ Լոռու մարզի 15 համայնքներում նախատեսված է իրականացնել թվով 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 8.7 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կկազմի 4.614 մլրդ դրամ, համայնքներինը՝ 3.443 մլրդ, 643 մլն-ը՝ այլ ներդրումներ:
Ի դեպ, սուբվենիցոն ծրագրերի շրջանակներում նախորդ տարվա ներդրումների ծավալը կգերազանցվի գրեթե կրկնակի անգամ (2021թ․ սուբվեցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4.521 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 2.258 մլրդ դրամ)։
2022 թ․ նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը․
📌1. Ասֆալտապատման և տուֆ քարով սալարկման 38 ծրագիր՝ մարզի 14 համայնքում, ընդհանուր մոտ 3 մլրդ 740 մլն դրամ արժեքով։
📌2. Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման 6 ծրագիր` մարզի 6 համայնքում, ընդհանուր մոտ 647 մլն դրամ արժեքով։
📌3. Ոռոգման համակարգերի կառուցման 1 ծրագիր` 1 համայնքում, ընդհանուր մոտ 250 մլն դրամ արժեքով։
📌4. Լուսավորության համակարգերի կառուցման և ֆոտովոլտային կայանների տեղադրման 10 ծրագիր` 9 համայնքում, ընդհանուր մոտ 472 մլն դրամ արժեքով։
📌5. Գազաֆիկացման 2 ծրագիր` մարզի 2 համայնքում, ընդհանուր մոտ 121 մլն դրամ արժեքով։
📌6. Մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման 12 ծրագիր, մարզի 7 համայնքում, ընդհանուր մոտ 1 մլրդ 329 մլն դրամ արժեքով։
📌7. Համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական շենքերի (համայնքային կենտրոններ, մշակույթի տներ, մարզադպրոցներ և մարզաառողջարանային կենտրոն) կառուցման և հիմնանորոգման 10 ծրագիր` մարզի 8 համայնքում, ընդհանուր մոտ 697 մլն դրամ արժեքով։
📌8. Էներգախնայող միջոցառումների կիրառմամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային գույքի նորոգման 3 ծրագիր` մարզի 3 համայնքում, ընդհանուր մոտ 640 մլն դրամ արժեքով։
📌9. Այգիների, պուրակների, հրապարակների կառուցման և բարեկարգման 10 ծրագիր՝ 8 համայնքում, ընդհանուր մոտ 543 մլն դրամ արժեքով։
📌10. Գյուղտեխնիկայի, հակակարկտային կայանների և գույքի ձեռքբերման 5 ծրագիր՝ 5 համայնքում, ընդհանուր մոտ 260 մլն դրամ արժեքով: