Գլխավոր Блог էջ 82

Սյունիքում հայտարարված երթուղիների համար մրցույթները չեն կայանում. (տեսանյութ)

Սյունիքում հայտարարված երթուղիների համար մրցույթները չեն կայանում. մարզի համայնքների միջև երթուղային ցանցն ամբողջացված չէ, ուղևորափոխադրումների հարցը շարունակում է օրակարգում մնալ։ #Region5+-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել հետեւյալ հղումներով՝ https://www.youtube.com/watch?v=Zt_zy…

ԱՄՆ դեսպանատունը Մինսկում դադարեցնում է իր գործունեությունը, Մոսկվայում՝ փոխում կարգավիճակը

01b10000-0aff-0242-efae-08d9fabc97a0_w1023_r1_s

Պետքարտուղարությունը հայտարարել է Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության անձնակազմի մի մասի կամավոր հեռացման մասին, այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց Բելառուսում ԱՄՆ դեսպանատան փակման և Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կարգավիճակի փոփոխության մասին։

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ ասված է, որ պետքարտուղարությունը փակում է դեսպանատունը Մինսկում (Բելառուս) և հաստատում կամավոր վերադարձ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ոչ առաջնային անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների համար:

«Մենք ձեռնարկել ենք այս քայլերը՝ ի պատասխան անվտանգության մտահոգությունների, որոնք առաջացել են Ուկրաինայի վրա ռուսական ռազմական ուժերի չհրահրված և չարդարացված հարձակման հետևանքով», — հայտնում է պետքարտուղարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարությունն «անընդմեջ կարգավորում է իրավիճակը [ԱՄՆ] դեսպանատներում և հյուպատոսություններում ամբողջ աշխարհում՝ համաձայն իր առաքելության, անվտանգության իրավիճակին և [աշխատակիցների և նրանց ընտանիքների] առողջական վիճակի»։

Մարզպետին կից կստեղծվի աշխատանքային խումբ՝ մարզպետարանի և քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ

Возможно, это изображение (8 человек, люди сидят и люди стоят)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի նախաձեռնությամբ մարզում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, քաղհասարակության ներկայացուցիչները հրավիրվել էին հանդիպման, որի նպատակն էր ՀԿ-ների միջազգային խորհրդանշական օրն անդրադառնալ մարզի փորձառու և նորաթուխ կազմակերպությունների գործունեությանը, համատեղ հանդես գալ առաջարկներով՝ ուղղված մարզային իշխանությունների հետ համագործակցության ընդլայնմանը, մարզի զարգացմանն ու համայնքային կյանքի ակտիվացմանը:
Возможно, это изображение (7 человек, люди стоят и в помещении)
Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ովքեր գործի բնույթով առավել սերտորեն են համագործակցում հասարակական կազմակերպությունների հետ, իրականացնում բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ։
— ՀԿ-ների օգնությամբ այսօր մեր երկրում բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում և հաջողությամբ լուծում ստանում։ Քաղաքացիների և պետության միջև դուք անհատի շահերը պաշտպանող կարևորագույն օղակն եք։ Ձեր կողմից արված աշխատանքը և՛ տեսանելի է, և՛ շոշափելի։ Շարունակեք ձեր ակտիվ գործունեությամբ, անփոխարինելի ներուժով առավել լավը դարձնել հանրության կյանքն ու շրջապատը։ Ցանկանում եմ ձեզ մաղթել համառություն, հաջողություն, նոր մտահղացումներ, նպատակներ և բարի ծրագրեր՝ ուղղված մեր երկիրն ավելի լավը դարձնելուն,- իր ողջույնի խոսքում ասաց Արամ Խաչատրյանը։
Возможно, это изображение (10 человек и люди стоят)
Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը նշեց, որ մարզպետարանը կարևորում է ՀԿ-ների հետ համագործակցությունը, բարձր է գնահատում քաղհասարակության ներդրումը մարզի զարգացման գործում սոցիալական խնդիրների, կրթական և մշակութային ծրագրերի իրականացման, համայնքների հզորացման, մարդու իրավունքների, բնապահպանական ոլորտներում։ Նա ընդգծեց, որ հանդիպման նպատակն է ոչ միայն շնորհավորել օրվա կապակցությամբ և զրուցել ընդհանուր խնդիրներից, այլև հանդես գալ առարկայական և կառուցողական առաջարկություններով։
Возможно, это изображение (3 человека, люди сидят и в помещении)
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը նշեց, որ ակտիվ գործունեություն ծավալող ՀԿ-ներն ընդգրկված են մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատանքային հանձնաժողովներում և շնորհակալ աշխատանք են կատարում, հուսալի և կարեկից կառույցներ են։
ՀԿ֊ ների հետ համագործակցությունն իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքում կարևորեցին նաև Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը։
Возможно, это изображение (4 человека, люди сидят и в помещении)
 Քաղհասարակության ներկայացուցիչները ողջունեցին հանդիպման նախաձեռնությունը։ Նրանք նշեցին, որ միջոցառումը առիթ է նաև, որ ՀԿ-ներն առավել լավ տեղեկացվեն միմյանց գործունեությունից, փոխանակվեն տեղեկատվությամբ և արդյունավետ համագործակցեն ոչ միայն մարզային իշխանությունների, այլև իրար հետ։
Քննարկման արդյունքում որոշում կայացվեց 15-օրյա ժամկետում ստեղծել մարզպետին կից աշխատանքային խումբ՝ մարզպետարանի և քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավվածությամբ, որն առավել համակարգված կերպով քննարկումներ կիրականացնի մարզի համար կարևորություն ունեցող տարբեր հարցերի շուրջ՝ ընդլայնելով համագործակցությունը ՀԿ-ների և պետական կառույցների միջև՝ հանուն քաղաքացիական հասարակության զարգացման։
Ներկաների կողմից բարձրացվեցին նաև մի շարք կարևոր հարցեր, որոնք քննարկման առարկա կդառնան ձևավորվելիք աշխատանքային խմբի առաջիկա հանդիպումներում։

Հայաստանի Թեքբոլի Ֆեդերացիայի VBET Գավաթի անդրանիկ առաջնություն

Երեկ Հայաստանի Թեքբոլի Ֆեդերացիայի կոմից անցկացվեց VBET Հայաստանի Թեքբոլի Գավաթի անդրանիկ առաջնությունը, որը տեղի ունեցավ Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիր -ում։ Թեքբոլը նոր մարզաձև է, որը ստեղծվել է Եվրոպայի կենտրոնում 2014 թվականին, իսկ Հայաստանում հիմնադրվել է 2019 թվականից, հայ լեգենդար մարզիկ, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն՝ Յուրի Սարգսյանի կողմից, ով նաև հանդիսանում է ֆեդերացիայի նախագան։
Ֆեդերացիան համագործակցում է ֆուտբոլային ակումբների, մարզադպրոցների և համալսարանների հետ, նրանց տրամադրելով համապատասխան գույք և մասնագիտական աջակցություն, այժմ ՀՀ-ում առկա է 22 թեքբոլի պրոֆեսիոնալ սեղաններ, որոնց օգտագործմամբ մարզվում են շուրջ հազար մարդ։ Թեքբոլի կենտրոնը հանդիսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որտեղ մարզվում է ՀՀ հավաքական թիմը, որը շուտով մասնակցություն կունենա Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, որոնց ընթացքում համապատասխան վարկանիշներ հավաքելու պարագայում մեր մարզիկները հնարավորություն կունենան մասնակցելու 2023 թվականի Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված թեքբոլի մրցաշարին։
Մարզաձևի զարգացմանը մեծապես աջակցում է՝ Softconstruct ընկերությունների խումբը։
vbet Հայաստանի Գավաթի առաջնությանը քրին մասնակցում էին նախնական ընտրություն անցած 10 լավագույն մարզիկները՝ զուգախաղում հաղթող դարձավ Գոռ Սարգսյան/Գեղամ Սիմոնյան զույգը, իսկ անհատական խաղում գավաթակիր դարձավ Գոռ Սարգսյանը։
Մրցաշարի բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր, մեդալներ և դրամական պարգևներ։

Գազաբալոնների ստուգաչափման գործընթացն սկսվել է. ՄԻԳ ՀՌԸ (տեսանյութ)

Նոր խնդիրներ գազով մեքենաների վարորդների համար․․․ — GOOD LOOKING NEWS

Տրանսպորտային միջոցների գազաբալոններ տեղադրող և սպասարկող առաջին 5 կազմակերպությունները վկայագրեր ստացան․ դրանցից երկուսը գործելու են Երևանում, երկուսը Շիրակում, մեկը՝ Լոռիում։ Եվս 3 ընկերություն դիմել են Տարածքային և ենթակառուցվածքների նախարարություն՝ լիցենզիա ստանալու համար։

Այս ընկերությունները վկայագրեր կտրամադրեն իրենց մոտ ստուգաչափում անցած մեթանով և պրոպանով շահագործվող գազաբալոններ ունեցող տրանսպորտային միջոցներին։

Օգոստոսի մեկից, առանց այդ վկայագրերի գազալցակայանները իրավունք չեն ունենա լիցքավորել գազաբալոնները։ Կառավարության նոր որոշումն է՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ 2 տարին մեկ պետք է ստուգաչափվեն պլաստմասե փաթույթով, իսկ 3 տարին մեկ՝ մետաղական բալոնները։ Փետրվարի 18-ին գազաբալոնների տեղադրման և ստուգաչափման լիցենզիա ստացած 5 ընկերություններից մեկն էլ գտնվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում․ լաբորատորիայի տեղակայման համար էլ հատուկ չափանիշներ կան։ Վարորդները կարևորում են գազաբալոնների ստուգաչափման գործընթացը, բայց խնդիրներ են տեսնում։

Ողջ մարզում գործելու է գազաբալոնների տեղադրման և սպասարկման միայն մեկ կայան․ և, ինչպես հայտնի է, յուրաքանչյուր բալոնի ստուգաչափման համար 1-1,5 ժամ է անհրաժեշտ։