ՀՀ Լոռու մարզի Թեղուտ բնակավայրում սոցիալական բևեռացումը խորանում է: Թեղուտ բնակավայրի մի շարք բնակիչներ բարձրաձայնում են սոցիալական, բնապահպանական և առողջապահական խնդիրների խորացման մասին:
2022թ․ փետրվարի 28-ին «Քաղաքացու ձայնը» մեդիա-հարթակի «Քաղաքացու ձայնը» հարղորդաշարի եթերում տեղի ունեցավ Թեղուտ բնակավայրի բնակիչներ Մարտին Շախկյանի, Մհեր Մելքոնյանի, Կամո Հոբոսյանի, Արմեն Մկրտումյանի և իրավապաշտպան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի մամուլի ասուլիսը…
… Օլեգ Դուլգարյանը նշեց, որ պետք է լրջորեն ուսումնասիրվի շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդկանց առողջության վատթարացման պատճառահետևանքային կապը: «Մինչդեռ ընկերությունները կասկածի տակ են առնում հետազոտության արդյունքները: Ազդակը կա, թող ապացուցեն, որ այդպես չէ: Ոչ թե քաղաքացին ապացուցի, այլ ընկերությունը, որ տվյալ վնասը չի տալիս: Բոլոր համայնքերում բնապահպանական, սոցիալական և առողջական խնդիրներ կան: Հնարավոր չէ այդ համայնքում ունենալ բնապահպանական խնդիր և չունենալ առողջական խնդիր և՝ հակառակը»,- նշեց նա:
Խոսելով բնակավայրում այլընտրանքային ծրագրերի ներդրման մասին՝ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ անհրաժեշտ է տարբեր ֆոկուս խմբերի շրջանում հարցումներ անցկացնել. «Երիտասարդների, կանանց, տղամարդկանց հետ առանձին խոսել, կարծիքներ դուրս գրել: Պետք է քննարկել, թե ինչ ստեղծել գյուղում, որպեսզի մարդիկ աշխատեն, իսկ երբ ընկերությունը հանքի պաշարները սպառի, գնա, ինչով կարող է գյուղը հետագայում զարգանալ: Եվ հանդիպումները իրականացնել հանրային քննարկումների ձևաչափով, որպեսզի բոլոր շահագրգիռ մարդիկ մասնակցեն»,- նշեց նա:
Օլեգ Դուլգարյանը նաև շեշտեց, որ պետությունն էլ իր հերթին պետք է կոնկրետ այնպիսի ծրագրեր հաստատի բնակավայրում, որոնք իրենց մեջ ներառում են սոցիալ-տնտեսական այլընտրանքային զարգացման բաղադրիչներ, որպեսզի դրանք իրապես նպաստեն բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
նյութն ամբողջությամբ, Աղբյուր` https://www.ecolur.org/