Գլխավոր Блог էջ 35

Մակրոն. Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը վճռորոշ կլինի Ֆրանսիայի և Եվրոպայի համար․

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը վճռորոշ կլինի Ֆրանսիայի և Եվրոպայի համար․ Մակրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր ...

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը նշանակված է ապրիլի 24-ին, վճռորոշ կդառնա երկրի ևւ ամբողջ Եվրոպայի կյանքում: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որը կիրակի դուրս է եկել նախագահական մարաթոնի եզրափակիչ։

«Ես ձեզ կոչ եմ անում միավորվել քաղաքական մեծ շարժման մեջ»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին, որոնք հավաքվել են Փարիզի Վերսալյան դարպասների մոտ գտնվող ցուցահանդեսային կենտրոնում:

«Ես խնդրում եմ բոլոր համաքաղաքացիներին՝ անկախ նրանց հայացքներից, աջակցել ինձ երկրորդ փուլում։ Այն վճռորոշ կլինի երկրի և ամբողջ Եվրոպայի համար», – հայտարարել է Մակրոնը։

Նախագահը շնորհակալություն է հայտնել այն թեկնածուներին, ովքեր երկրորդ փուլում արդեն արտահայտվել են նրա օգտին: «Սա վճռորոշ պահ է մեր ազգի ապագայի համար, և ես ուզում եմ ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աշխատել Ֆրանսիայի համար»,- ասել է նա:

Նախնական տվյալների համաձայն՝ Մակրոնը Մարին Լը Պենի հետ դուրս է եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

Վանաձորի Աղայան փողոցն է, արդեն 7-8 ամիս է էս վիճակն է…

Վանաձորի Աղայան փողոցն է, արդեն 7-8 ամիս է էս վիճակն է…

Անհրաժեշտ է, որ ինչպես հարկն է ասֆալտապատել քաղաք Վանաձորի փողոցները:

100 հազար դրամով չեմ հասցնի ճանապարհածախս հոգալ. Եվրոպայի չեմպիոն

Արսեն Հարությունյան. 2021-ի մեծ նպատակը՝ օլիմպիական չեմպիոն դառնալն է.  ArmSport – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն իր   ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայկական ըմբշամարտում առկա խնդիրներին։ Նա մասնավորապես նշել է.

«Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ո՞ւր են ֆեդերացիան, նախարարությունը, օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում։

Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում, բայց ես իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են ընդամենը 60 ըմբիշներ։ Պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը, որպեսզի աշխատանք գտնեն։

Մարզվելու փոխարեն ըմբիշները մտածում են՝ ինչպե՞ս հոգան իրենց և իրենց ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտը մեր աշխատանքն է, որի համար պետք է վարձատրվենք այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։ Եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի ու ուշադրություն չդարձնեն, շատերն են հեռանալու:

Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թե Եվրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզե մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ, դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախս հոգալ ու ծնողներից պետք է գումար ուզեմ:

Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրավել ու աշխատավարձ չեն ստանում: Ամեն մեկը չէ, որ կարող է միանգամից հաղթել, ոմանց ժամանակ է պետք, բայց ստիպված է լինում ավարտել կարիերան: Սպորտային ղեկավարությունը պետք է սրտացավ եւ ուշադիր լինի մեր խնդիրներին», — գրել է Արսեն Հարությունյանը:

Նշենք, որ դեռևս անցած ուրբաթ օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների և ըմբշամարտի հավաքականների մարզիչների հետ և քննարկել տարբեր խնդիրներ: Նա մասնավորապես ասել էր, որ բոլոր այն մարզիկները, ովքեր ապահովել են անհրաժեշտ արդյունքները, օրենքով սահմանված կարգով, առանց մեկ օր ուշացման, ստացել են իրենց գումարները: Բայց ըստ Արսեն Հարությունյանի, ինքն աշխատավարձ չի ստացել:

Հետևաբար հարց է ծագում. այդ հարցում ո՞վ է ապատեղեկատվություն տարածում` փոխնախարարը, թե` ըմբիշը:

Պատերազմում զոհված զինծառայողների եղբայրները և որդիները կազատվեն ծառայությունից

Պատերազմում զոհված զինծառայողների եղբայրները և որդիները կազատվեն  ծառայությունից

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որի համաձայն պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եղբայրները և որդիները։

Նախագծին կողմ է քվեարկել 68 պատգամավոր։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել ԱԺ քառօրյա նիստերին և կմեկնի ՀՀ սահմանամերձ գյուղեր ու Արցախ։

Նշենք, որ զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել ու մեկնել ծառայության:

Բելգիայում հայտնաբերվել է օմիկրոնի նոր՝ BA.4 տարբերակը

Չինաստանում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են մշակել - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Վիրուսաբանների հաղորդմամբ՝ նոր տարբերակը, որն արդեն հայտնաբերվել է մի քանի այլ երկրներում, նկատվել է Բելգիայի ֆրանկախոս մասում և ուսումնասիրվել Բրյուսելի ազատ համալսարանում։

Վիրուսաբան Վան Ռանստի խոսքով՝ վիրուսները մուտացիաներ են կուտակում, դա տեղի է ունենում մշտապես, նոր տարբերակներ դեռ ի հայտ կգան։

Վիրուսաբանը նշել է, որ օմիկրոնի նոր տարբերակների հայտնվելն ավելի լավ է, քան նոր շտամի ի հայտ գալը։

Ինչպես հայտնում է պարբերականը, օմիկրոնի BA.4 և BA.5 տարբերակներ արդեն հայտնաբերվել են Բոտսվանայում, Գերմանիայում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում։