Մակրոն. Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը վճռորոշ կլինի Ֆրանսիայի և Եվրոպայի համար․

482

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը վճռորոշ կլինի Ֆրանսիայի և Եվրոպայի համար․ Մակրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր ...

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը նշանակված է ապրիլի 24-ին, վճռորոշ կդառնա երկրի ևւ ամբողջ Եվրոպայի կյանքում: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որը կիրակի դուրս է եկել նախագահական մարաթոնի եզրափակիչ։

«Ես ձեզ կոչ եմ անում միավորվել քաղաքական մեծ շարժման մեջ»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին, որոնք հավաքվել են Փարիզի Վերսալյան դարպասների մոտ գտնվող ցուցահանդեսային կենտրոնում:

«Ես խնդրում եմ բոլոր համաքաղաքացիներին՝ անկախ նրանց հայացքներից, աջակցել ինձ երկրորդ փուլում։ Այն վճռորոշ կլինի երկրի և ամբողջ Եվրոպայի համար», – հայտարարել է Մակրոնը։

Նախագահը շնորհակալություն է հայտնել այն թեկնածուներին, ովքեր երկրորդ փուլում արդեն արտահայտվել են նրա օգտին: «Սա վճռորոշ պահ է մեր ազգի ապագայի համար, և ես ուզում եմ ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աշխատել Ֆրանսիայի համար»,- ասել է նա:

Նախնական տվյալների համաձայն՝ Մակրոնը Մարին Լը Պենի հետ դուրս է եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ