Գլխավոր Блог էջ 32

Էլեկտրական ենթակայանից մոտ 309 միլիոն դրամի յուղ ու պղնձե դետալներ էին գողացել. ոստիկանության բացահայտումը. (տեսանյութ)

Գողության մասին հաղորդումը ոստիկանության Կոտայքի բաժնում ձմռանն էր ստացվել: Հունվարի 5-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել էին, որ Առինջ գյուղի էլեկտրաենթակայանից տրանսֆորմատորի յուղ են գողացել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 4-ից 5-ը գողացել են չշահագործվող հոսանքի կայանի յուղն ու պղնձե դետալներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 309 միլիոն դրամի վնաս:
Գողության փաստով հարուցվեց քրեական գործ:
Ծավալուն հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերները։ Հետևողական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երեք տղամարդ, որոնցից մեկը՝ Նոր Խարբերդի, երկուսը՝ Երևանի բնակիչ:

Էլեկտրաենթակայանից մոտ 309 միլիոն դրամի յուղ ու պղնձե դետալներ էին գողացել. ոստիկանության բացահայտումը
Ապրիլի 11-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով կասկածվողներին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Կոտայքի բաժին:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Պարզվել է, որ գողոնը վաճառել են Երևանի տարբեր թաղամասերում:
Բերման ենթարկված տղամարդիկ ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:

Ապրիլի 30-ին՝ համապետական շաբաթօրյակ

Возможно, это изображение (4 человека, люди сидят, люди стоят и в помещении)

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մասնակցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կազմակերպված խորհրդակցությանը՝ նվիրված ապրիլի 30-ին կազմակերպվելիք համապետական շաբաթօրյակին։
Շաբաթօրյակի օրը ակնկալվում է ապահովել հանրապետության տարածքում սանիտարական մաքրության բարձր մակարդակ` աղբից մաքրելով ՀՀ բոլոր համայնքները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը ու հարակից տարածքները։
Возможно, это изображение (4 человека и люди стоят)
Մաքրման աշխատանքներ կիրականացվեն սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում, հատուկ պահպանվող տարածքներում, ջրային համակարգերի տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում և այլն:
Հանդիպման ընթացքում պլանավորվել են գերատեսչությունների կողմից նախատեսվող աշխատանքները, անհրաժեշտ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների ներգրավման և մաքրման ենթակա տարածքների հստակեցման հարցերը։

ՀՀ ներմուծվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն է սահմանվել

Սակագնային արտոնություն՝ ՀՀ ներմուծվող բնական սերուցքային կարագի 1500  տոննայի համար - Shabat.am

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. ապրիլի 15-ին Մոսկվայում  տեղի ունեցած ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 0405 10 1100 և 0405 10 1900 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն։

Սակագնային արտոնությունը տրամադրվում է ՀՀ մաքսային մարմնի գյուղատնտեսության ոլորտի իրավասու մարմնի կողմից ներկայացվող համապատասխան փաստաթղթի հիման վրա։ Արտոնությունը կիրառելի է 28.03.2022 -30.09.2022 թթ. միջակայքում` մաքսային մարմինների կողմից գրանցված հայտարարագրերի նկատմամբ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կանայք, ովքեր արարում են՝ իրենց շնորհը ստեղծագործական աներևակայելի թռիչքների վերածելով. (տեսանյութ)

Կանայք, ովքեր արարում են՝ իրենց շնորհը ստեղծագործական աներևակայելի թռիչքների վերածելով:
44-օրյա պատերազմը փոխեց ոչ միայն նրանց կյանքը, այլ նաև ստեղծագործական ձիրքը: Արվեստի մարդիկ ևս օգնության ձեռք մեկնեցին զինվորին՝ այդ օրերին ռազմաճակատ հասցնելով անհրաժեշտ պարագաներ:

Կառավարությունը ամառային զորակոչ հայտարարեց. Այն կկազմակերպվի ապրիլի 18-ից հուլիսի 31-ը

Արցախի նախագահի հրամանագրով անցկացվելու է ամառային զորակոչ և զորացրում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին:

Նախագծում ասվում է. «Հայտարարել 2022 թվականի ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին»: